Պաշտոնական

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Տիգրան Ավինյանը Կանադա և ԱՄՆ այցերի արդյունքում 30.5 մլն դոլար ներդրումների պայմանավորվածություն է ձեռք բերել
09/07/2018 12:40
Կիսվել

Տիգրան Ավինյանը Կանադա և ԱՄՆ այցերի արդյունքում 30.5 մլն դոլար ներդրումների պայմանավորվածություն է ձեռք բերել

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 28-ից հուլիսի 2-ը աշխատանքային այցով Լոս Անջելեսում էր (որին նախորդել է այցը Կանադա): Պատվիրակության կազմում էին ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, ՀՀ փոխվարչապետի օգնական Վիկտորյա Այդինյանը, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը, «Բիզնես Արմենիա» հիմնադրամի միջազգային կոմերցիայի խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը և Միջազգային համագործակցության մենեջեր Ալինա Եղիազարյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից:

Պատվիրակության աշխատանքային այցը ԱՄՆ-ում մեկնարկել է հունիսի 29-ին՝ «Սերվիս Թայթն» ընկերություն այցելությամբ, որտեղ կառավարության ներկայացուցիչները հանդիպել են ընկերության հիմնադիրների, ինչպես նաև Սիլիկոնային հովտում ազդեցիկ «Թիմըբըլ» և «Այռոբոթիքս» ընկերությունների հիմնադիրների հետ: Քննարկվել են Հայաստանում ինժեներական կրթությանը, գիտահետազոտությանը, ստարտափների զարգացմանը, վերազգային կազմակերպություններին Հայաստան ներգրավելուն առնչվող հարցերը, այդ ոլորտներում կառավարության առաջնահերթությունները, առկա խնդիրները և սփյուռքի մասնակցությունը ոլորտի զարգացմանը: «Սերվիս Թայթն» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ընկերությանն աջակցել՝ հիմնելու 50 հոգանոց մասնաճյուղ Երևանում:

Այնուհետև պատվիրակության անդամները Լոս Անջելեսի հայկական հյուպատոսարանում հանդիպել են ամերիկյան շուրջ երկու տասնյակ գործարար ասոցիացիաների ներկայացուցիչների հետ: Արդյունքում ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ մի շարք ոլորտներում հայաստանյան ընկերությունների ու ասոցիացիաների հետ համագործակցելու ուղղությամբ, ինչպես նաև քննարկվել է ամերիկյան Բիզնես ֆեդերացիայի ներկայացուցիչների՝ Հայաստան այցի կազմակերպումը:

Պատվիրակությունը մասնակցել է նաև ամերիկահայ խոշոր գործարարների հետ մեծ ընդունելության, որի ժամանակ փոխվարչապետ Ավինյանն իր ելույթով ներկայացրել է Հայաստան-սփյուռք համագործակցության նոր ձևաչափերը ու ՀՀ կառավարության գերակայությունները: Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել մի շարք նախնական պայմանավորվածություններ տեքստիլի, աղբի վերամշակման, մեքենաշինության արտադրամասեր բացելու, վերականգնվող էներգիայի և այլ ոլորտներում փորձի և գիտելիքի փոխանակման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ: Մի խումբ գործարարներ պլանավորում են մոտ ապագայում այցելել Հայաստան՝ ծրագրերին ընթացք տալու նպատակով:

Հունիսի 30-ին կառավարության ներկայացուցիչները հանդիպել են մի քանի տասնյակ հայ գործարարների հետ և հարց ու պատասխանի ձևաչափով քննարկել են իրենց հուզող հարցերը: Ներկայացվել են Ազգային վենչուրային հիմնադրամի ստեղծման և Ազգային ստարտափ սամիթի  անցկացման հեռանկարները, և դահլիճում գտնվող գործարարների զգալի մասը պատրաստակամություն է հայտնել ֆինանսական ներդրում ունենալ հիմնադրամում: Ներկայացվել է «Սփյուռքի պարտատոմսեր» գաղափարը՝ որպես զանգվածային ներդրումների խրախուսման մեխանիզմ՝ նպաստելու պետության կայուն տնտեսական զարգացմանը: Հանդիպման ընթացքում փոխվարչապետը առանձնազրույցներ է ունեցել մեկ տասնյակ գործարարների հետ, որոնց հետ քննարկվել են առողջապահության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, տուրիզմի, ռազմական արդյունաբերության, ֆիլմարտադրության ոլորտներում առկա կոնկրետ ներդրումային ծրագրեր: Միաժամանակ «Բիզնես Արմենիա»-ի և «Crystal Lake Holdings LLC»-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի՝ կազմակերպությունը 10 միլիոն դոլարի ներդրում է կատարելու Սևանա լճի ափին հյուրանոցային համալիր կառուցելու համար:

Գործարար Դրո Դարբիդյանի հետ քննարկվել է սրտի աշխատանքի աջակցման միկրոէլեկտրոնային սարքերի արտադրությամբ զբաղվող ամենախոշոր ընկերության՝ «St. Jude Medical Inc»-ի Հայաստանյան մասնաճյուղ հիմնելու մասին: «Eco Panel Group Inc.» ընկերությունը, ի դեմս գործադիր տնօրեն Խաչիկ խաչիկյանի, ցանկություն է հայտնել ներդնել 10 մլն դոլար՝ EPG էկոպանելների արտադրության գործարան հիմնելու նպատակով, որի տեխնոլոգիան պատենտավորված է աշխարհի 50 երկրներում:       

Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը հանդիպել է Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Փորթանթինոյի հետ: Վերջիններս քննարկել են ՀՀ ու Կալիֆորնիա նահանգի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն առնչվող հարցեր:

Ամերիկահայ մի խումբ բժիշկներ առաջարկել են ֆինանսապես օգնել պարտադիր զինվորական ծառայություն կատարողների ընտանիքների համար բժշկական ապահովագրություն տրամադրելուն: Ամերիկահայ գործարար Աշոտ Թադևոսյանի հետ քննարկվել է Հայաստանում դեղերի արտադրամաս հիմնելու ծրագիրը: Մի շարք նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել բանկային համակարգում, օրգանական սննդի և մեղրի արտադրության ոլորտներում ներդրումներ կատարելու ուղղությամբ:

Հուլիսի 2-ին պատվիրակությանն ընդունել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին: Վերջինիս հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, էներգախնայողության ոլորտներում հնարավոր համագործակցության գաղափարները: Արդյունքում ՀՀ կառավարության և Լոս Անջելես քաղաքի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որում կողմերը պատրաստակամություն են հայտնել միասին աշխատել լավագույն փորձը փոխանակելու նպատակով Հայաստանի քաղաքացիական ծառայողներին Լոս Անջելեսի կառավարման հաստատություններում ներգրավելու ծրագիր մշակելու ուղղությամբ: Քաղաքապետ Էրիկ Գարսետիի հետ քննարկվել է դեկտեմբերին վերջինիս՝ Հայաստան այցը կազմակերպելու գաղափարը:

Կանադա և ԱՄՆ այցի արդյունքում ներդրումների վերաբերյալ ձեռք բերված վերջնական պայմանավորվածությունների ընդհանուր արժեքը կազմում է 30.5 մլն ԱՄՆ դոլար:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6