Պաշտոնական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է գործարար համաժողովի
09/07/2018 13:47
Կիսվել

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է գործարար համաժողովի

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 8-ին մասնակցել է Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպված ՀՀ սահմանամերձ համայնքների զարգացման ու ամրապնդման հիմնախնդիրների լուծմանը նվիրված գործարար համաժողովին։ Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Տիգրան Արզումանյանը, ՄԱԶԾ ինտեգրված աջակցություն գյուղական զարգացմանը համայնքների դիմակայունության ամրապնդում ծրագրի ղեկավար Արմեն Տիրատուրյանը և այլ պաշտոնատար անձիք։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, ջերմորեն ողջունելով նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ Երևանից ժամանած պատվիրակությանը և միջոցառման մյուս մասնակիցներին, ընդգծել է, որ համաժողովը նպատակ ունի ծառայեցնել Ռուսաստանում առկա հայկական գործարար ներուժը Հայաստանի սահմանամերձ գյուղական համայնքների տնտեսական կարողությունների զարգացման, ներդրումների ներգրավման ու բնակչության կյանքի բարելավման համար և հավաստիացրել, որ ցանկացած ներդրումային նախագիծ արժանանալու է անհատական մոտեցման։

Ողջունելով ռուսաստանաբնակ հայրենակիցներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի հայերի միությանը համաժողովի կազմակերպման, սփյուռքում հիմնախնդրին այժմեականություն հաղորդելու և հայրենիքում առկա հիմնախնդիրների նկատմամբ գործնական հոգատարություն ցուցաբերելու համար: Նախարարը նշել է, որ սահմանամերձ համայնքների տնտեսական զարգացման, սոցիալական ապահովության, ինչպես նաև բնակիչների անվտանգության խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: «Բավականին շատ աշխատանքներ են իրականացվել վարչապետի կողմից սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից տարվող աշխատանքների շրջանակներում, մասնավորապես՝ մշակվել են սահմանամերձ համայնքների անձնագրերը, գույքագրվել են համայնքներում առկա հիմնական խնդիրները, կազմվել են դրանց լուծման առաջնային ծրագրեր, իրականացվել են սոցիալական ենթակառուցվածքների պաշտպանվածության աստիճանի բարձրացմանն ուղղված աշխատանքներ»,- ներկայացրել է նախարարը և նկատել, որ սահմանամերձ համայնքներում գործարար ծրագրերի իրականացումը խրախուսելու նպատակով Կառավարության կողմից այդ համայնքներում սահմանվել են հարկային արտոնություններ։ Սուրեն Պապիկյանը ներկաներին ներկայացրել է նաև ոչ պետական կազմակերպությունների և գործընկեր միջազգային կառույցների կողմից սահմանամերձ համայնքներում իրականացվող տարաբնույթ ծրագրեր, որոնց շարքոմ առանձնացրել է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքերի զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագիրը, ԵՄ-ի հետ Նոյեմբերյանում իրականացվող «ՀՀ Տավուշի մարզի ինտեգրված և համաչափ տնտեսական զարգացում» ծրագիրը և մի շարք այլ նախաձեռնություններ:

Եզրափակելով` Սուրեն Պապիկյանը կրկին շնորհակալություն է հայտնել սփյուռքի հայրենակիցներին երկրի գործընթացների հանդեպ ցուցաբերած հետաքրքրվածության համար և համոզմունք հայտնել, որ համաժողովում ծավալված շահագրգիռ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի ձևակերպել նոր գաղափարներ, մշակել նախագծեր, որոնք իրենց կիրառական նշանակությամբ և գործնական արժեքով կնպաստեն սահմանամերձ համայնքներում կյանքի որակի բարձրացմանն ու բնակչության սոցիալական վիճակի բարելավմանը: «Հայաստանում գործարարությամբ զբաղվելն այսուհետ ապահով է, ավելին՝ ներդրում կատարող գործարարների իրավունքների նկատմամբ ցանկացած ոտնձգություն կպատժվի օրենքով»,- ասել է նախարարը՝ կարևորելով սահմանամերձ համայնքներում ներդրումների իրականացումը։

Համաժողովին հայկական պավիրակության անդամների կողմից առանձին զեկույցներ են ներկայացվել «Սահմանամերձ համայնքների զարգացումը որպես ազգային անվտանգության և պաշտպանության կարևոր գործոն», «ՀՀ օրենքը՝ Սահմանամերձ համայնքներում իրականացվող տնտեսական գործունեությունը հարկերից ազատելու մասին», «ՀՀ ներդրումային միջավայրի մասին», «Հայաստանի Հանրապետությունում ինքնավար էներգաարտադրության մասին», «ՀՀ սահմանամերձ համայնքներում ՄԱԶԾ իրագործվող նախագծերի մասին» թեմաներով:

Աշխատանքային այցի ընթացքում նախարար Պապիկյանը եղել է Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցական համալիրում, որտեղ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանի ուղեկցությամբ Սուրեն Պապիկյանը և պատվիրակության անդամները շրջել են համալիրով, այցելել տարածքում գտնվող առաջնորդարանի շենք, Սուրբ Պայծառակերպություն մայր տաճար և թանգարան։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85