
2018թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 10.6 տոննա գորգ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 10.6 տոննա գորգ, որը 2.3 անգամ ավելին է նախորդ տարվա համանման ցուցանիշից։
Միևնույն ժամանակ գուլպեղենի արտադրությունը նվազել է 5.6%-ով և կազմել 4,764.3 հազար զույգ, տրիկոտաժեղենի արտադրությունը նվազել է 0.7%-ով և կազմել 1,585.4 հազար տոննա, բամբակյա գործվածքների արտադրությունը նվազել է 15.8%-ով և կազմել 1.6 տոննա։