
Արամ Ա կաթողիկոսը Բեյրութում ընդունել է «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանին
Բեյրութում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Պիքֆայայի Ս. Աստվածածին վանքի վեհարանում հուլիսի 10-ին ընդունել է «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանին։ Հանդիպմանը ներկա են եղել կաթողիկոսարանի տեղեկատվական բաժնի աշխատակիցները, «Ազդակ», «Զարթօնք» եւ «Արարատ» օրաթերթերի խմբագիրները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավիճակը Հայաստանում, Հայաստան-Սփյուռք համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև Հայաստանում և Սփյուռքում հայ մամուլի դերի ու մարտահրավերների հետ կապված հարցեր։
Վեհափառը շեշտել է, որ հայ մամուլը հայ եկեղեցու և դպրոցի կողքին գործուն դերակատարություն ունի հայապահպանության համազգային առաքելության մեջ: