Այլ Լուրեր

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Երեմ Սարգսյան. երկրի ղեկավարությանը արջի ծառայություն է մատուցվում ավելի ցածր օղակների կողմից
12/07/2018 13:03
Կիսվել

Երեմ Սարգսյան. երկրի ղեկավարությանը արջի ծառայություն է մատուցվում ավելի ցածր օղակների կողմից

ՀՀ երրորդ նախագահի զարմիկ Հայկ Սարգսյանի դատապաշտպան Երեմ Սարգսյանը պատասխանել է armtimes.com (Հայկական Ժամանակ) կայքի հարցերին։

Նրա հետ զրույցը ստորեւ.

– Պարոն Սարգսյան, ի՞նչ դիրքորոշում է հայտնել Հայկ Սարգսյանը առաջադրված մեղադրանքի վերաբերյալ:

– Թե մեղադրանքն ինչքանով է հիմնավոր կամ անհիմն՝ այդ հարցին հետագա փուլերում մանրամասն կանդրադառնանք: Բայց պետք է նշեմ, որ կալանավորման որոշումը ակնհայտ անհիմն եւ ապօրինի որոշում է ու այստեղ ուղղակի աչք է ծակում այս հանգամանքը: Հույս ունեինք, որ այս իրավիճակում դատարանները եւ վարույթն իրականացնող մարմինները՝ քննչական, դատախազություն, ի վերջո ավելի օրենքի տառին համապատասխան կգործեին, ինչպես որ պահանջն է երկրի ղեկավարության կողմից, բայց տեսնում ենք, որ արջի ծառայություն է մատուցվում ավելի ցածր օղակների կողմից:

Մի բան ակնհայտ է, որ հուլիսի 4-ից Հայկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը եւ 7 օր գտնվելով ազատության մեջ, առնվազն 4 անգամ ծանուցագրերով ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, այսինքն՝ այս 7 օրվա մեջ պատշաճ կերպով ներկայացել է եւ որեւէ անգամ չի թաքնվել: Խոչընդոտման հետ կապված՝ 7 օր ազատության մեջ գտնվելով որեւէ տվյալ դատարան չի ներկայացվել քննիչի կողմից, որ այս 7 օրվա ընթացքում փորձ է արվել թեկուզ քննությանը խոչընդոտելու: Իսկ Վճռաբեկ դատարանը կոնկրետ նախադեպերով սահմանել է, որ կալանքը պետք է ընտրվի այն բացառիկ դեպքերում, եթե խափանման այլ միջոցները չեն կարողանում ապահովել անձի պատշաճ վարքագիծ: 7 օր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը պատշաճ միջոց է եղել, նորմալ վարքագիծ է ապահովել, հիմա 7 օր հետո հանկարծ դատարանը նման որոշում է կայացնում:

Միայն այս փաստը բավարար է, որպեսզի ակնհայտ լինի, որ սա օրինական որոշում չէ, չի կայացել օրենքի հիման վրա՝ ինչ-ինչ այլ նկատառումներից ելնելով: Հասկանալի է, որ այստեղ անձանց անունների հետ կապված որոշակի կաշկանդվածություններ ունեն դատավորը, քննիչը: Բայց այս պարագայում գտնում եմ, որ պահանջը երկրի ղեկավարության կողմից կայացել է նրանում, որ բացառապես օրենքի դաշտում պետք է գործեն՝ անկախ նրանից, թե ում մասին է խոսքը եւ ում վերաբերյալ է քրգործը: Թե ով ինչ վերաբերմունք ունի գործերի եւ փաստերի նկատմամբ, կարծում եմ՝ դատարանը, քննիչը, դատախազը պետք է այդ ամեն ինչից վեր լինեն եւ կարողանան օրենքով որոշումներ կայացնել: Մենք տեսանք, որ այստեղ ուղղակի օրենքը չգործեց եւ որոշ ժամանակ հետո ավելի փաստարկված կներկայացնեմ, թե իրականում ինչ է տեղի ունեցել, յուրաքանչյուր քայլին ինչպիսի ապօրինություններ են տեղի ունեցել եւ ինչպես են մասսայաբար իրավունքի խախտումներ տեղի ունենում, եւ ամեն քայլափոխին որտեղ են խախտվում մեղադրյալի եւ պաշտպանության իրավունքները:

– Հայկ Սարգսյանը ցուցմունք տալի՞ս է:

– Ցուցմունք տալու համար մեզ պետք է պարզաբանեին մեղադրանքի էությունը, մենք մի քանի անգամ միջնորդեցինք, որպեսզի մեղադրանքի էությունը պարզաբանվի, ինչը Եվրոպական դատարանի, Վճռաբեկ դատարանի եւ օրենքի ուղիղ պահանջն է, որ յուրաքանչյուր ոք, եթե մեղադրվում է հանցագործության մեջ, անհապաղ ու իրեն հասկանալի լեզվով մանրամասն պետք է տեղեկացվի մեղադրանքի վերաբերյալ: Բազմաթիվ միջնորդություններ ենք ներկայացրել, սակայն այդպես էլ չի պարզաբանվել: Այս համատեքստում ակնհայտ է, որ մենք զրկվել ենք պաշտպանության եւ նաեւ ցուցմունք տալու իրավունքից:

Երեմ Սարգսյան. երկրի ղեկավարությանը արջի ծառայություն է մատուցվում ավելի ցածր օղակների կողմից

– Ձեզ հայտնի՞ է, թե ինչու, ի վերջո տուժողը 11 տարի անց որոշեց խոսել եւ ցուցմունք տալ ձեր պաշտպանյալի դեմ:

– Պատասխանը ենթադրությունների մակարդակով է՝ այն իմաստով, որ առերեսման ժամանակ տուժողի մարմնի վրա եղել են բազմաթիվ վնասվածքներ՝ արնահոսող եւ կապտուկի տեսքով, մեջքի շրջանում ուժեղ ցավի հետեւանքով մի քանի ժամ մեջքը բռնած նստած վիճակում է եղել: Առերեսման ժամանակ ուղիղ հարց է տրվել, թե ինչի հետեւանքով են այդ վնասվածքները առաջացել տուժողի վրա, ինչու է մեջքը բռնած նստած, որին ի պատասխան հնչեցվել է, որ երիկամները ցավում են, իսկ այդ վնասվածքները, կապտուկները մոծակի կծածն է: Այնուհետեւ փորձաքննություն է միջնորդվել, որպեսզի պարզվի, թե ինչի հետեւանքով են առաջացել այդ վնասվածքները, այսինքն՝ ակնհայտ է, որ մենք որոշակի խնդիր էինք տեսնում այդտեղ, կրկին ուղղակիորեն մերժվել է այդ միջնորդությունը: Եվ հաջորդը, տուժողը թմրանյութ պահելու կասկածանքով մի քանի ամիս կալանքի տակ է եղել, հիմա հանկարծ ազատ արձակվեց:

– Այսինքն՝ դուք չեք բացառում, որ տուժողի նկատմամբ ճնշո՞ւմ է գործադրվել:

 – Մենք հետագայում փաստերով կխոսենք:

– Այդ վնասվածքները եղել են 7 օր առաջ տեղի ունեցած առերես հարցաքննության ժամանա՞կ:

– Այո:

– Ապօրինի զենքի մասով ի՞նչ դիրքորոշում է հայտնել Հայկ Սարգսյանը:

– Նշեմ, որ ապօրինի զենքի մասով չէր կարող մեղադրանք առաջադրվել, քանի որ վաղեմության ժամկետ է անցել:

– Բողոքարկելո՞ւ եք կալանքի որոշումը:

– Այո, ներկայացվելու է, չեմ բացառում, որ այլ բողոքներ եւս կներկայացվեն, որի մասին կխոսենք ավելի ուշ:

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34