Բիզնես

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Ռոստելեկոմ. ամփոփվեց «Բարև Ապագայից» միջոցառումների շարքը
16/07/2018 18:02
Կիսվել

Ռոստելեկոմ. ամփոփվեց «Բարև Ապագայից» միջոցառումների շարքը

«Այբ» դպրոցի սաների նախաձեռնած և «Ռոստելեկոմ» Հայաստանի հետ համատեղ իրականացվող «Բարև ապագայից» նախագիծը հանրության ուշադրությանը ներկայացրեց ապագայի տեխնոլոգիաները, դրանց կիրառությունն ու հնարավորությունները։

Ամփոփիչ միջոցառումն անցկացվեց Հանրապետության հրապարակի հարակից այգում և բաց էր բոլորի համար։ Այն նպատակ ուներ դպրոցի սաների օգնությամբ երեխաներին և մեծահասակներին ներկայացնելու արհեստական բանականության կիրառությունն արվեստում ցուցադրության, տեսանյութերի ու տեղեկատվական այլ նյութերի միջոցով։

Տարածքը բաժանված էր առանձին տաղավարների և յուրաքանչյուր հատվածում արհեստական բանականության կիրառության մասին տարաբնույթ տեղեկատվություն էր ներկայացված։ Մասնավորապես, մի հատվածում ներկայացված էին իրական պատկերներ, որոնց վրա աշխատում էին դպրոցի տաղանդաշատ աշակերտները և տեղում ճեպանկար-դիմանկարներ պատկերում։ Մեկ այլ հատվածում հնարավոր էր գտնել աշակերտների ձեռքերով պատրաստված արհեստական բանականությամբ ստեղծված և արվեստի գործերի նմանությամբ հուշանվերներ։ Եվս մեկ հատված էլ նվիրված էր վիկտորինային, որն անց էր կացվում միջոցառման ֆեյսբուքյան էջում հրապարակված հետաքրքրաշարժ նորությունների շրջանակներում։

Միջոցառման ֆեյսբուքյան էջում էլ ցանկացողները կարող էին մասնակցել մրցույթի՝ նախապես ուղարկելով իրենց պատուհանից բացվող ամենագեղեցիկ տեսարանի նկարը։ Կազմակերպիչների ընտրությամբ թվով հինգ նկարներ արհեստական բանականության միջոցով մշակվել էին «Այբ» դպրոցի աշակերտների գեղանկարների ոճով և հաղթող հեղինակներին հանձնվեցին բացօթյա միջոցառման ընթացքում։

Նախագիծը կարևորվում էր առաջին հերթին այն պատճառով, որ ապագայի տեխնոլոգիաներն ու մարդկության տեխնոլոգիական ապագան արդի ամենաքննարկվող ու հեռանկարային թեմաներից են։ Ըստ որոշ տեսակետների՝ տեխնոլոգիաների զարգացումն ու մարդկային գործոնի նվազեցումը վտանգում են մի շարք մասնագիտությունների գոյությունը։ Մյուս կողմից, սակայն, պատմությունը փաստում է, որ գիտատեխնիկական առաջընթացը մշտապես նպաստել է մարդկության զարգացմանը և կենսական ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործմանը՝ ավելի շատ ժամանակ ազատելով ստեղծագործելու համար։

Միջոցառման մեկնարկին ներկաներին ողջունեցին «Ռոստելեկոմ» Հայաստանի նորանշանակ կոմերցիոն տնօրեն Վասիլի Ռուսակովը և «Այբ» դպրոցի փոխտնօրեն Սիլվիա Յակուբյան-Նաջարյանը:

«Արհեստական բանականությունը հանդիսանում է ոչ միայն դպրոցահասակներին, այլ նաև մեծահասակներին հետաքրքրող տեխնո նորույթներից, որը շարունակ զարգացում է ապրում՝ մուտք գործելով մեր առօրյա։ «Ռոստելեկոմ»-ի կողմից շատ կարևորվում են նախագծերը, որոնք հանրությանը իրազեկում են ու ծանոթացնում նորագույն տեխոնոլգիական լուծումների հետ՝ հնարավորություն տալով տեսնելու դրանք կիրառության մեջ։ Ուրախալի է այն փաստը, որ Հայաստանում արդեն իսկ կա դպրոց՝ «Այբ» դպրոցը, ուր ոչ միայն դասավանդում և սովորեցնում են տեխնոլոգիաներ, այլ երեխաներին հնարավորություն է ընձեռված կիրառելու այդ գիտելիքները, հասկանալու աշխատանքի մեխանիզմն ու սեփական փորձով կիսվելու հասակակիցների ու հանրության հետ»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի կոմերցիոն տնօրեն Վալերի Ռուսակովը։

Ցուցահանդեսի հեղինակները դպրոցահասակ երեխաներ էին, ում հաջողվել էր խնդրին մոտենալ այլ տեսանկյունից ու ներկայացնել, թե ինչ դեր ունեն տեխնոլոգիաներն արդեն այսօր մեզանից յուրաքանչյուրի կյանքում և ինչ ազդեցություն՝ կենսակերպի, կրթության և մասնագիտության վրա։

«Արհեստական բանականությունն արդեն մտել է մեր կյանք։ Սա է մարդկության ապագան, և մենք չենք կարող անտեսել այս փաստը, այլ պետք է կարողանանք գտնել նորանոր ճանապարհներ՝ դրանից առավելագույն օգուտ քաղելու համար, գտնել կիրառության նոր  ոլորտներ։ Տեխնոլոգիաներն «Այբ» դպրոցում ամենուր են։ Մեր աշակարտները տարրական դասարաններից սկսած ուսումնասիրում են ծրագրավորում ու ռոոբոտաշինություն։ Եվ արդեն ավագ դպրոցում նրանք կարողանում են կյանքի կոչել այսպիսի լայնամասշտաբ նախագծեր։ Դրանցից մեկի արդյունքները դուք տեսնում եք այսօր՝ «Բարև ապագայից» միջոցառման շրջանակում։ Ուրախ եմ և հպարտ, որ մեր դպրոցի սաներն իրենց ղեկավարի հետ կարողացել են կյանքի կոչել նման բարդության նախագիծ։ Բացի այդ, ցանկանում եմ շնորհակալություն հայտվել Ռոստելեկոմին երեխաներին աջակցելու, նրանց կողքին կանգնելու և այս նախագիծը հովանավորելու համար: Առանձ ձեզ, առանց մեր բարերարների ու աջակիցների,  նման նախագծեր իրականացնելն անհնար կլիներ»,- նշեց Սիլվիա Յակուբյան-Նաջարյանը։

Հիշեցնենք, որ նախագիծը մեկնարկել էր դեռ մայիս ամսին «Ռոստելեկոմի» հետ համատեղ «Այբ» դպրոցում անցկացվեց կլոր-սեղան քննարկում, որն ուղեկցվեց նաև արհեստական բանականության կողմից մշակված պատկերների ցուցադրությամբ։

«Ռոստելեկոմը», լինելով ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերություններից մեկը, միացել էր «Այբ» դպրոցի սաների նախաձեռնած «Բարև ապագայից» նախագծին՝ մեծապես կարևորելով տեխնոլոգիաների միջազգային զարգացումների վերաբեյալ հանրային իրազեկման նմանօրինակ միջոցառումների իրականացումն ու տեխնոլոգիական մտածողության սերմանումը հատկապես երիտասարդների շրջանում։

«Այբ» դպրոցի «Տեխնոշարժ» ակումբի աշակերտները ներկայացրին «Բարև ապագայից» նախագիծը, որի շրջանակներում ցուցադրվեցին արհեստական բանականության միջոցով ստեղծված ու մշակված արվեստի գործեր։

Ցուցահանդեսին զուգահեռ  ոլորտի առաջատար մասնագետները՝ «Այբ» դպրոցի «Տեխնոշարժ» ակումբի ղեկավար Վազգեն Հակոբջանյանը, ՀԱՀ-ի դասախոս, տվյալագիտության բաժնի համահիմնադիր Արթուր Խալաթյանը, “HiLearn”-ի հիմնադիր և տնօրեն, ՀԱՀ-ի դասախոս Արսեն Մամիկոնյանը և ՀԱՀ-ի դասախոս, “Datamotus” ընկերության տնօրեն Հաբեթ Մադոյանը ներկայացրին տեխնոլոգիաների զարգացման իրենց տեսլականը և քննարկեցին այդ զարգացման ճանապարհին մարդկանց ունեցած դերն ու մասնակցության հնարավորությունները և, ամենակարևորը, թե ինչպես պատրաստվել այսօր ապագայի ամենահետաքրքիր մասնագիտություններին։ Ավելի ուշ միջոցառման տեսաձայնագրությունը տեղաադրվեց պաշտոնական էջում։

———–

«Այբ» դպրոցը սովորելու նոր միջավայր է, ուր ազգային հիմքի վրա մշակվում են եզակի կրթական տեխնոլոգիաներ և փորձարկվում ժամանակակից կրթության բարձրագույն ձեռքբերումները՝ ի նպաստ հայկական կրթության մրցունակության բարձրացման: «Այբ» դպրոցի նպատակն է դառնալ 21-րդ դարի հայկական դպրոցի մոդել: «Այբ» դպրոցի առաքելությունն է՝ կրթել և դաստիարակել ուսյալ, մրցունակ, ապագայի տեսլականով ու պատասխանատու երիտասարդների սերունդներ: «Այբ» դպրոցը բացվել է 2011 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ կրթության գաղափարի շուրջ միավորված հարյուրավոր բարերարների ֆինանսական աջակցությամբ: «Այբ» ավագ դպրոցը ոչ պետական ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է Հայաստանում, և աշակերտների մոտ 70%-ն ամեն տարի ստանում է կրթաթոշակ (ուսման վարձի փոխհատուցում): «Այբ» դպրոցը 12-ամյա է՝ տարրական (1-4-րդ դասարաններ), միջին (5-9-րդ դասարաններ) և ավագ (10-12-րդ դասարաններ) բաղադրիչներով: «Այբ» դպրոցում դասավանդումը կատարվում է «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) ծրագրով: Արարատյան բակալավրիատը հայալեզու, հայկական կրթության լավագույն ավանդների և համաշխարհային կրթության առաջատար ձեռքբերումների վրա հիմնված, միջազգային հայտնի կրթական հարթակներին համազոր ճանաչված ծրագիր է: Այն մշակվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից և լրամշակվել պետության հետ համատեղ իրականացվող Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում: Մեկնարկել է Արարատյան բակալավրիատի ներդրումը ՀՀ մարզային դպրոցներ, որպեսզի այն հասանելի դառնա բոլոր հայ երեխաներին՝ նրանց հարազատ մարզերում, անվճար:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս: «Ռոստելեկոմ»-ի ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմ»-ի ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ, ինչպես նաև  վաճառակետեր:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93