Այլ Լուրեր

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Փոխնախարարը լսել է Արարատի մարզի ուղևորների և ուղևորափոխադրողների փաստարկները
17/07/2018 16:31
Կիսվել

Փոխնախարարը լսել է Արարատի մարզի ուղևորների և ուղևորափոխադրողների փաստարկները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը հուլիսի 17-ին հանդիպեց Արարատի մարզի միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տնօրենների և այդ երթուղիների աշխատանքից դժգոհ ուղևորների հետ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։

Նախարարի տեղակալը նշեց, որ ուղևորափոխադրումների ոլորտի խնդիրները կարգավորելու նպատակով աշխատանքներ են ընթանում «Միասնական երթուղային ցանց» ներդնելու ուղղությամբ, ինչի արդյունքում Հայաստանի բոլոր բնակավայրերը կապահովվեն տրանսպորտով։ Սակայն որոշ խնդիրների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր կան, որոնք շուտափույթ լուծում են պահանջում։ Ուստի, նման ձևաչափով հանդիպումները նպատակ ունեն բարձրաձայնելու բոլոր կողմերի փաստարկները, առաջարկները և կոնկրետ լուծումներ գտնել։

Ուղևորների վրդովմունքի հիմնական պատճառը տրանսպորտային միջոցների գերծանրաբեռնվածությունն էր, անհարկի կանգառները, վարորդների անբարեխիղճ վերաբերմունքը և այլն։ 

Նրանք առաջարկում էին  երթուղիների սպասարկման ճկուն գրաֆիկ սահմանել, ըստ այդմ՝ առավոտյան և երեկոյան Երևանից Արարատ և հակառակ ուղղությամբ երթուղիները սպասարկել ոչ թե մեկ, այլ կեսժամյա միջակայքով։ Կամ էլ՝ միջոցներ ձեռնարկել, որպեսզի ավտոբուսային երթուղիներն էլ աշխատեն սահմանված ժամանակացույցին համապատասխան, հնարավորության դեպքում ակտիվացվի երկաթուղային տրանսպորտի աշխատանքը և այլն։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ներկայացված խնդիրների լուծման մի շարք հնարավորություններ։

Նախարարի տեղակալն ընդգծեց, որ խնդիրների մի մասը  քայլ առ քայլ լուծում կստանա առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում, իսկ ամբողջությամբ՝ միասնական երթուղային ցանցի ներդրումից հետո։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75