Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Գործադիրը հաստատեց ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցության ծրագիրը
19/07/2018 13:04
Կիսվել

Գործադիրը հաստատեց ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցության ծրագիրը

Գործադիրը հաստատեց ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը, որի հիմնական նպատակը ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է: Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշեց, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է ագրոպարենային ոլորտում գործող տնտեսավարողներին սարքավորումների ձեռքբերման համար լիզինգով տրամադրել մինչև 230.0 մլն դրամ, 8 տարի ներառյալ մարման ժամկետով, տարեկան մինչև 11 տոկոս տոկոսադրույքով, որի մինչև 7 տոկոսային կետը սուբսիդավորվում է, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 4 տոկոս:

«Լիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20 տոկոսի չափով կանխավճար: Լիզինգի հիմնական գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը լիզինգը տրամադրելու պահից հաշվարկվում է առավելագույնը 3 ամիս, իսկ լիզինգի չսուբսիդավորվող տոկոսների վճարման պարտականությունը լիզինգառուի մոտ առաջանում է լիզինգի տրամադրման պահից սկսած»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Խաչատրյանը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է լիզինգի հիմնական գումարի 1.5 մլրդ դրամը տրամադրել մինչև 35 մլն դրամ կազմող լիզինգի առարկայի ձեռքբերմանը, որպեսզի ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռվի ագրոպարենային ոլորտում գործող փոքր և միջին ձեռնարկություններին։ 2018 թ. լիզինգի տոկոսա­դրույք­ների սուբսիդա­վորվող գումարի չափը կազմում է շուրջ 119,4 մլն դրամ: Արդյունքում, մասնավորապես, նախադրյալներ կստեղծվեն մատչելի մեխանիզմների կիրառմամբ  ագրոպարենային ոլորտի տնտեսավարողների վճարունակ պահանջարկի բավարարման և տնտեսությունները նոր սարքավորումներով վերազինման համար, կավելանա ագրոպարենային ոլորտի մրցունակության մակարդակը,   կաճի գյուղատնտեսական մթերքների և դրանց վերամշակումից ստացված արտադրանքների արտադրության ու արտահանման ծավալները:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2