Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Ես ձեր կեցվածքի մեջ տեսնում եմ մեր ապագա հաղթանակները․ Նիկոլ Փաշինյանը՝ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին
25/07/2018 17:30
Կիսվել

Ես ձեր կեցվածքի մեջ տեսնում եմ մեր ապագա հաղթանակները․ Նիկոլ Փաշինյանը՝ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում ներկա է գտնվել ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Վարչապետը շնորհավորել է բոլոր շրջանավարտներին ուսումնական հաստատություններն ավարտելու, սպայական կոչում ստանալու կապակցությամբ և մի խումբ շրջանավարտների անձամբ հանձնել ավարտական փաստաթղթերը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Վարչապետի պաշտոնական կայքից։

Դիմելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ի՞նչ է նշանակում լինել Հայաստանի զինված ուժերի, հայոց բանակի սպա. դա նշանակում է կյանքը նվիրաբերել հայրենիքի պաշտպանության և անվտանգության գործին, դա նշանակում է կյանքը նվիրել հայրենակիցների խաղաղ կյանքի, հանգիստ քնի, հանդարտ ապրելու գործին: Բայց զինված ուժերի ներկայացուցիչները, սպաներն ուրիշների հանգիստ կյանքն ապահովելով իրենք, ըստ էության, զոհաբերում են իրենց մայրերի, իրենց կանանց, իրենց հարազատների հանգիստ կյանքը: Նրանք շատ հաճախ հանուն հայրենիքի պաշտպանության զոհաբերում են այն ժամանակը, որ պետք է անցկացնեին իրենց ընտանիքների, երեխաների հետ, ընկերների միջավայրում: Եվ ուրեմն, այս ամենի արդյունքում հարց է ծագում՝ ի՞նչն է մարդուն ստիպում, մղում ստանձնել այս պատվաբեր ուսադիրները, այս բարձր կոչումը: Ուզում եմ հավատալ, որ ձեզնից յուրաքանաչյուրին դեպի սպայական կոչում և ծառայություն տանում է առաքելության զգացումը, առաքելության գիտակցումը: Վաղը հայոց բանակն այլևս չի լինելու այնպիսին, ինչպիսին էր երեկ, որովհետև վաղը հայոց բանակը ձեզնից շատերին՝ լեյտենանտներին, ունենալու է որպես ծառայող սպա, հրամանատար, մինչդեռ երեկ հայոց բանակը չուներ ձեզ որպես այդպիսին, այդ կարգավիճակում: Նաև վաղը բարձրաստիճան սպաները նոր նշանակումներ են ստանալու, ավելի բարձր կարգավիճակով, մինչդեռ երեկ իրավիճակը բանակում բոլորովին ուրիշ էր: Եվ ուրեմն, ուզում եմ, հույս ունեմ, համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, որ իր ներկայությամբ, իր գործունեությամբ, իր նոր կարգավիճակով ինչ որ բան փոխելու է բանակում և շատ կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրն առաքելության այդ գիտակցությամբ հստակ հասկանա ու գիտակցի, թե ինչն է փոխում բանակում և ինչ ուղղությամբ: Հույս ունեմ և հավատում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը նոր նշանակման ծառայության է անցնում այն գիտակցությամբ, որ հայոց բանակի և հայրենիքի պաշտպանության ապագան կախված է հենց իրենից, հենց այդ մեկ սպայից, հենց այդ մեկ մարդուց: Ձեզնից յուրաքանչյուրն այո կարող է փոխել շատ բան իր հասանելիության, իր իրավասության սահմաններում և ես հույս ունեմ, որ ձեզնից յուրաքանչյուրն իր ծառայության շրջանակում ձգտում է կատարյալ ծառայության և հավատում է, որ կարող է ստեղծել կատարյալ ծառայություն ոչ միայն ինքն իր, այլև ուրիշների համար:

Լինել հրամանատար՝ նշանակում է լինել պատասխանատու ուրիշների առաջ և լինել պատասխանատու ուրիշների համար, լինել հրամանատար՝ նշանակում է ունենալ կամք և վճռականություն ամենակարևոր պահին զոհվելու հրամաններ արձակելու և սա չափազանց ծանր պատասխանատվություն է, և սա չափազանց հզոր պատասխանատվություն է, և այս պատասախանատվությունը կարող են կրել իրապես ուժեղ, անկոտրում կամքի տեր մարդիկ: Եվ ես ձեր հայացքներում տեսնում եմ, որ դուք ունեք կամքը ոչ միայն ծառայելու, այլև հաղթելու, հաղթանակ բերելու մեր ժողովրդին, մեր պետությանը, մեր հայրենիքին: Ես ձեր աչքերի մեջ տեսնում եմ մեր ապագա հաղթանակները, ես ձեր կեցվածքի մեջ տեսնում եմ մեր ապագա հաղթանակները և ուրեմն ձեզ մաղթում եմ փառավոր ծառայություն Հայաստանի զինված ուժերում, հայոց բանակում, որովհետև մեր նպատակը մեկն է, մեր ապագան մեկն է, մեր այս օրը մեկն է: Հայ ժողովուրդը հաղթել է պատերազմում, հայ ժողովուրդը հաղթել է պետականության կառուցման գործում և հայ ժողովուրդը հաղթել է իր իշխանությունն իր երկրում հաստատելու գործում և որևէ մեկը դրսից, թե ներսից չի կարող և չի համարձակվի այդ հաղթանակը խլել ժողովրդի ձեռքերից: Իսկ այդ հաղթանակի թիվ մեկ, ամենակարևոր պաշտպանները դուք եք: Եվ ուրեմն, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայոց բանակը, կեցցե՛ն Հայաստանի զինված ուժերը և հայոց փառապանծ զինվորներն ու սպաները»:

Նիկոլ Փաշինյանն առանձնակի կարևորել է այն հանգամանքը, որ այս տարի առաջին անգամ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտների թվում կան կանայք:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12