«ԵՎՐՈՍԵՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՃ
Ռուսական «Եվրոսետ» («Евросеть») ընկերությունը վերանայել է իր գործունեության հիմնական սկզբունքները և մշակել կոնկրտ ռազմավարական ծրագրեր, որոնք հնարավորություն կտան ընդլայնել բջջային հեռախոսների վաճառքի ծավալները: Ընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Մալիսի կանխատեսմամբ ընկերության մասնաբաժինը բջջային հեռախոսների վաճառքի շուկայում երկու տարիների ընթացքում կաճի և կկազմի ավելի քան 45%: Նշենք, որ ընկերության գործադիր տնօրենի հրապարակած տվյալների համաձայն շուկայում «Եվրոսետ» ընկերության մասնաբաժինը այժմ կազմում է մոտ 30%: Ընկերությունը նախատեսում է ընդլայնել առևտրային սրահների թիվը Ռուսաստանում, ինչպես նաև նոր պայամնագրերի կնքում բջջային հեռախոսներ արտադրող Samsung , LG և Nokia ընկերությունների պաշտոնական ներկայացուցչությունների հետ: