Պաշտոնական

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Նախարար Արթուր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՉԺՀ-ում էր
30/07/2018 12:10
Կիսվել

Նախարար Արթուր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՉԺՀ-ում էր

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Այցի շրջանակում նախարար Գրիգորյանը մի շարք հանդիպումներ է ունեցել էներգետիկայի բնագավառի ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարն այցելել է չինական «Hanergy» խոշորագույն ընկերություն, որը զբաղվում է արևային լուսաթաղանթների արտադրությամբ, որոնք տեղադրվում են շենքերի տանիքների, ապակիների, կենցաղային տարբեր սարքավորումների վրա: Արևային լուսաթաղանթների արտադրության բնագավառում տեխնոլոգիական կարևոր ձեռքբերումներ ունեն նաև գերմանական «Solibro»-ն, ամերիկյան «MiaSole»-ն, «Global Solar Energy»-ն: «Hanergy»-ի ղեկավար կազմի հետ քննարկվել են Հայաստանում արևային լուսաթաղանթների արտադրություն հիմնելու հնարավորությունները: Նախարար Գրիգորյանը ծանոթացել է արևային էներգետիկայի բնագավառում չինական ընկերության արտադրանքին, ժամանակակից տեխնոլոգիական լուծումներին, ինչպես նաև ընկերության արտադրանքն ու նորագույն լուծումները Հայաստանում ներդնելու հնարավորություններին: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմելու ներդրումային ծրագիր, որը կքննարկվի հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի ընթացքում:

Այցի շրջանակում նախարար Գրիգորյանը հանդիպել է նաև «China Railway no.3 Engineering group» չինական ընկերության ներկայացուցիչների հետ: «China Railway no.3 Engineering group»-ն իր ծառայություններն է մատուցում էներգետիկայի տարբեր ճյուղերում, մասնավորապես՝ էներգետիկ հզորությունների և ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ: Վերջինիս ներկայացուցիչներն Արթուր Գրիգորյանին տեղեկացրել են, որ ընկերությունը  հետաքրքրված է Հայաստանի էներգետիկայի բնագավառում ներդրումներ իրականացնելու հեռանկարով:

Հայաստանի ենթակառուցվածքների բնագավառում ներդրումներ իրականացնելու հեռանկարով հետաքրքրված է նաև չինական «Energy China» ընկերությունը: Այս մասին հանդիպման ժամանակ հայտնել են ընկերության ներկայացուցիչները:

Նախարարը հանդիպել է նաև «XY International group» չինական ընկերության ղեկավարի հետ: «XY International group»-ը մասնագիտացված է գազային կայանների կառուցման, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառներում: Հանդիպման ընթացքում նախարար Գրիգորյանը հետաքրքրվել է Հայաստանում համակցված շոգեգազային ցիկլով կայան կառուցելու հեռանկարի հավանականությամբ:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6