Պաշտոնական

USD BUY - 365.00+0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 416.50-0.50 EUR SELL - 421.50-2.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
Արթուր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը ՉԺՀ-ում այցելել է «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկություն
30/07/2018 12:35
Կիսվել

Արթուր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը ՉԺՀ-ում այցելել է «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկություն

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Գործարանում կատարած շրջայցի ժամանակ «Շանսի-Նաիրիտ» ՀՁ ներկայացուցիչները նախարարին ծանոթացրել են ձեռնարկության արտադրական հզորություններին, ինչպես նաև վերջինիս արտադրատեխնիկական ընթացիկ իրավիճակին:

«Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ն շահագործման է հանձնվել 2010 թվականին: Ձեռնարկությունը ստեղծվել է «Շանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիրական ընկերության» (ՉԺՀ) և «Նաիրիտ» ՓԲԸ-ի (ՀՀ) միջև 2003 թվականին կնքված պայմանագրի հիման վրա: «Շանսի-Նաիրիտ»-ում հայկական կողմի բաժնեմասը կազմում է 40%: Համատեղ ձեռնարկության արտադրական հզորությունը 30 հազար տոննա է, որին ձեռնարկությունը հասել է նախորդ տարվա արդյունքով:

Նախարար Գրիգորյանը հանդիպում է ունեցել նաև «Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ի բաժնետիրոջ, «Blue star» ընկերության գլխավոր տնօրենի հետ: Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ «Blue star» ընկերության կողմից «Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ին տրամադրված փոխառությունների տոկոսների նվազեցման հնարավոր տարբերակները: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեռնարկության արտադրական ծավալները մեծացնելու, արտադրանքն իրացնելու, շուկաներն ընդլայնելու հարցերում:

Հանդիպման ընթացքում նախարար Գրիգորյանն առաջարկել է «Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ում անցկացնել միջազգային աուդիտ, ստեղծել ֆինանսական համապատասխան պայմաններ հայկական քվոտայով պաշտոնները համալրելու համար: 

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98