Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Համայնքների համաչափ զարգացման հնարավորություններն ու առկա խնդիրներն են քննարկել ԱԺ-ն, կառավարությունն ու գործատուները
30/07/2018 15:40
Կիսվել

Համայնքների համաչափ զարգացման հնարավորություններն ու առկա խնդիրներն են քննարկել ԱԺ-ն, կառավարությունն ու գործատուները

Ազգային ժողովը, կառավարությունն ու գործատուները քննարկեցին համայնքների համաչափ զարգացման հնարավորություններն ու այնտեղ առկա խնդիրները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Համայնքներում առկա խնդիրները, տարածքային համաչափ զարգացման հնարավորությունները ՀՀ-ում» եռակողմ հանդիպումը նախաձեռնել էր Հայաստանի գործատուների հանրապետական միությունը: Քննարկումը վարող ԱԺ փոխնախագահ, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Միքայել Մելքումյանը նշեց, որ Կառավարությունում արդեն մեկնարկել են 2019 թ. բյուջեի կազմման քննարկումները, և պետք է մեծ ուշադրություն դարձնել համայնքների համաչափ զարգացման հարցերին:

 «Գյուղը պետք է լինի գրավիչ, որտեղ պետք է գործեն և՛ մշակույթի ակումբը, և՛ ամբուլատորիան, միջհամայնքային ճանապարհները լինեն նորմալ վիճակում, մյուս ենթակառուցվածքները նույնպես գործեն: Չենք կարող հատկապես սահմանամերձ բնակավայրերում բնակիչներ կորցնել»,-ասաց Մելքումյանը: 

 Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը համայնքների զարգացման խնդիրների 20 կետ առանձնացրեց, որոնցից առաջինը վերաբերում էր ընտրություններին:

 «Համայնքների խնդիրները գալիս են ընտրություններից. առաջնայինը կուսակցական շահն է, և քանի որ իշխանություններն այնպիսի մոդել են ստեղծել, որ համայնքի ղեկավարներն առանց հոգսերի ձգտել են դոտացիաներ ստանալ, որ հասնում են 80%-ի, ունեցել են ուռճացված ծախսեր և ոչ թե սեփական բյուջեն են ձևավորել»,- նշեց Մակարյանը:

Գագիկ Մակարյանի խոսքով` համայնքներում նաև աշխատանքի ներգրավվածության խնդիր կա, որի պատճառով ամեն տարի շուրջ 30 000 բնակիչ մեկնում է արտագնա աշխատանքի:

 «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ այլևս պետք չէ ուշացնել համայքների հարցում ու պետք է ոչ ստանդարտ լուծումների դիմել: պատգամավորի խոսքով` մարզերի՝ Երևանից այսքան ետ ընկնելը լուրջ խնդիր է:

 «Պետք է համարձակ քայլերի գնանք: Պետք է 1000-ից պակաս բնակիչներ ունեցող գյուղերին լուրջ հարկային արտոնություն տանք և չվախենանք դրանից: Անընդհատ մտավախություն ենք ունեցել, որ դա չարաշահումների տեղիք կտա, բայց պետք չէ մտահոգվել: Ռիսկային քայլեր պետք է անել»,- ասաց Բագրատյանը:

 Նա նշեց նաև, որ պետք է զբոսաշրջիկներին ուղղորդել դեպի գյուղեր` հայկական մշակույթին ծանոթանալու, իսկ քաղաքացիներին` այնտեղ ապրելու: Այսպես կլուծվի նաև քաղաքների բեռնաթափման հարցը:

«Եթե մի փոքրիկ մարզում 600-ից ավելի եկեղեցիներ ունենք, պետք է ավանդույթների կուլտուրան դրվի տուրիզմի մեջ, և լեգենդները, որ ունենք, մշակութային ձևակերպում ստանան: Պետք է բանաձև մշակենք՝ «Քայլ դեպի գյուղ»: Եթե գեղեցիկ մշակույթ ձևակերպենք, քաղաքաբնակները կցանկանան քաղաքի չարքաշ կյանքից ազատվել, գնալ գյուղ և ապրել»,-նշեց Բագրատյանը:

ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանն առաջարկում է առաջին հերթին գյուղացիների համար նյութական ու ոչ նյութական անհրաժեշտ պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք չանիծեն այն օրը, երբ մարզկենտրոնում կամ քաղաքում չեն ծնվել:

«Վայոց ձորի համայնքներում մի կին մոտեցավ ինձ ու ասաց. «Անիծվեր այն օրը, որ ես այդ գյուղում ծնվեցի»: Սա ամենամեծ պրոբլեմն է մեզ համար, երբ մարդն ասում է՝ բախտս չբերեց, որ գոնե մարզկենտրոնում ծնվեի: Ինչ-որ մեկի բախտն էլ չի բերել, որ Երևանում չի ծնվել»,- ասաց Հարությունյանը: 

Հանդիպման ավարտին Միքայել Մելքումյանը նշեց, որ քննարկված բոլոր հարցերը մաս-մաս կփորձեն բարձրացնել ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովներում, իսկ հաջորդ քննարկման թեման կլինի արդյունաբերությունը: ԱԺ փոխնախագահի խոսքով` նմանատիպ հանդիպումները թույլ կտան ակտիվացնել ԱԺ-Կառավարություն-Հասարակական կազմակերպություններ համագործակցությունը:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88