Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Երևանի հյուսիսային ավտոկայարանում անցկացվեց միջպետական կանոնավոր փոխադրողների ընտրության մրցույթի գնահատման փուլը
31/07/2018 17:29
Կիսվել

Երևանի հյուսիսային ավտոկայարանում անցկացվեց միջպետական կանոնավոր փոխադրողների ընտրության մրցույթի գնահատման փուլը

Երևանի հյուսիսային ավտոկայարանում հուլիսի 31-ին անցկացվեց ՀՀ տարածքից ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի գնահատման փուլը:

Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել 24  կազմակերպություններ՝ դեպի Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Վրաստան և Իրանի Իսլամական Հանրապետություն կանոնավոր փոխադրումներ իրականացնելու համար։

Մշակված է գնահատման հստակ սանդղակ։ Առավելագույնը 40 միավորի շեմն է։ Գնահատվում են վարորդի աշխատանքային փորձը, տրանսպորտային միջոցի տարիքը, տեխնիկական վիճակը, սպասարկման չափորոշիչներն ու տրանսպորտային միջոցի հագեցվածությունը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձավ Կառավարության դիմաց բողոքող այն փոխադրողների պահանջներին, որոնք փաստացի ոչ կանոնավորի անվան տակ կանոնավոր փոխադրումներ են իրականացրել: «Մենք հանդիպել ենք նրանց հետ և պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որպեսզի իրենց գործառույթներն օրինականացնենք։ Մրցույթից հետո, եթե համապատասխանեն սահմանված չափորոշիչներին, նրանք կվերադառնան օրինական դաշտ»,- ասաց նա։

Նախարարի տեղակալն անդրադարձավ նաև փոխադրումները բացառապես ավտոկայարաններից իրականացնելու խնդրին։

«Մշակում ենք ավտոկայարանների հետ համագործակցության նոր քաղաքականություն։ Մրցույթի արդյունքներով ունենալով կանոնավոր փոխադրումներ՝ տվյալ կազմակերպությունը պարտադիր պետք է պայմանագիր կնքի ավտոկայարանի հետ և նոր միայն կատարի փոխադրումներ։ Մենք հանրային քննարկումներ ենք անցկացրել թե՛ կանոնավոր, թե՛ ոչ կանոնավոր փոխադրողների հետ և եկել ենք այն համոզման, որ սա ամենաճիշտ տարբերակն է»,-ընդգծեց Ա. Փամբուխչյանը։

Արտակ Կնյազյանը, ով բողոքող վարորդների շարքերում էր, նշեց, որ իրենց մասնակցությունը մրցույթին արդեն իսկ առաջընթաց է.

«Ողջունելի է։ Առաջին տպավորությունն այն է, որ հավասար հիմունքներով է մրցույթն անցկացվում։ Այն, որ հնարավորություն ունենք մասնակցելու, արդեն մեծ քայլ է»։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ հաշվի առնելով սահմանված բոլոր չափորոշիչները:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարության

 լրատվական ծառայություն

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01