Պաշտոնական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Քրգործեր են հարուցվել Երևանի քաղաքապետարանում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ
02/08/2018 10:44
Կիսվել

Քրգործեր են հարուցվել Երևանի քաղաքապետարանում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ

2018թ. օգոստոսի 1-ին Երևան քաղաքի Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունների դատախազների կողմից  15 քրեական գործեր են հարուցվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու դեպքերի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման շրջանակներում 2018թ. հուլիսի 27-ին և 28-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր բաժիններում 18 քաղաքացիներից հաղորդումներ, իսկ նյութերի նախապատրաստման ընթացքում նաև բացատրություններ են ստացվել այն մասին, որ 2008 թվականից մինչև 2018 թվականը՝ տարբեր ժամանակահատվածներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային բաժինների մի շարք աշխատակիցներ իրենց նպաստառուների ցուցակում ընդգրկելու և տարվա ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու համար պահանջել և ստացել են տարբեր չափերի ապօրինի վարձատրություն՝ որպես կանոն մեկ կամ մի քանի ամիսների ընթացքում վճարման ենթակա նպաստի գումարի չափով:

Նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածի 1-ին մասով  նախատեսված հանցագործությունների հատկանիշներով Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից հարուցվել են թվով 11, իսկ Մալաթիա Սեբաստիա և Էրեբունի և Նուբարաշեն վրաչական շրջանների դատախազությունների դատախազների կողմից երկուական քրեական գործեր, որոնք նախաքննություն կատարելու համար ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային բաժիններ նախաքննություն կատարելու համար:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88