2018թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունն աճել է 54.4%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 50,300.8 հազ․ լիտր ոչ ալկոհոլային ըմպելիք, որը նախորդ տարվա համանման ցուցանիշը գերազացում է 26.4%-ով։
Միևնույն ժամանակ, բնական հյութերի արտադրությունը կրճատվել է 1․8%-ով և կազմել 5,298.6 հազար լիտր։ Հանքային ջրերի արտադրությունը նվազել է 18.8%-ով և կազմել 11,551.4 հազար լիտր։ Աղբյուրի ջրի արտադրությունը աճել է 1.6%-ով և կազմել 16,207.1 հազար լիտր։