
Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցն արգելանք չէ, նա որոշակի ժամանակահատվածով կարող է բացակայել ՀՀ-ից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցն արգելանք չէ, և նա որոշակի ժամանակահատվածով կարող է բացակայել Հայաստանի Հանրապետությունից: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, վարույթ իրականացնող մարմինն այդ մասին տեղեկացրել է Խաչատուրովին:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելը: Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ: