Խաչատուրովը Մոսկվայում քննության ընթացքի մասին տեղեկություններ չի հայտնել. դա Հայաստանի ներքին գործն է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա և շուտով կանցնի իր պարտականությունների կատարմանը, ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը օգոստոսի 4-ին վերադարձել է Երևանից և անցել ամբողջ ծավալով իր պարտականությունների կատարմանը», – հայտնել է նա։
Զայնետդինովը նաև տեղեկացրել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի մեկնաբանել իր նկատմամբ իրականացվող քննության ընթացքը՝ իր երկրի վարկանիշը չվնասելու համար։
«Քննության ընթացքի մասին ՀԱՊԿ քարտուղարությունում պաշտոնական տեղեկատվություն չկա, գլխավոր քարտուղարը կարծում է, որ սա Հայաստանի ներքին գործն է, նա այս մասին այլ մեկնաբանություններ չի տալու, որպեսզի վնաս չպատճառի Հայաստանի վարկանիշին», – մանրամասնել է մամուլի քարտուղարը։