Կոտայքը նորովի է ներկայացել Երևանի գարեջրի հոբելյանական 5-րդ փառատոնին
20 տաղավար և գարեջուր արտադրող հայկական 10-ը ընկերություն: Մայրաքաղաքի կենտրոնում գարեջրի իսկական հրավառություն է: Մայրաքաղաքի բնակիչների և զբոսաշրջիկների կողմից ամենասիրված և սպասված նախաձեռնություններից մեկը՝ գարեջրի հոբելյանական 5-րդ փառատոնը նվիրված է Երևանի հիմնադրման 2800-ամյակին: Գարեջրի փառատոնին ամեն տարի մատուցման յուրահատուկ ձևով և նորություններով է ներկայանում արդեն 23 տարի գարեջրի արտադրությամբ զբաղվող և շուկայում իր առանձնահատուկ տեղը զբաղեցնող Կոտայք գարեջրի գործարանը: