Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Apple-ը կթողարկի MacBook բյուջետային նոութբուքը և Mac mini համակարգչի տարբերակը
21/08/2018 16:03
Կիսվել

Apple-ը կթողարկի MacBook բյուջետային նոութբուքը և Mac mini համակարգչի տարբերակը

Apple ընկերությունը կթողարկի MacBook բյուջետային նոութբուքը, ինչպես նաեւ նորացված, պրոֆեսիոնալ օգտատերերի համար նախատեսված Mac mini համակարգչի տարբերակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Նրանց տվյալներով՝ նոր նոութբուքը կունենա նույն տեսքը, ինչ եւ MacBook Air-ը, բայց դրա վրա կտեղադրվի բարձր լուծաչափի Retina դիսփլեյ, որով ընկերությունը հանդերձում Է իր մյուս սարքերը: Էկրանի չափը կկազմի շուրջ 13 դյույմ՝ ինչպես MacBook Air-ինն Է: Ներկայում MacBook Air-ը, որի գինը կազմում Է մոտավորապես հազար դոլար, մնում Է ընկերության՝ առանց բարձր լուծաչափի Էկրանով միակ նոութբուքը: Անցյալ տարի մոդելը նորացվել Էր եւ ստացել նոր պրոցեսոր, սակայն որեւիցե ավելի լուրջ փոփոխության չի ենթարկվել:

Գործակալությունը նշում Է, որ 2015 թվականին թողարկված մյուս մոդելի՝ MacBook-ի նորացված տարբերակն ընկերության կողմից դիտվում Էր որպես MacBook Air-ի փոխարինող, սակայն 1,3 հազար դոլար գնով համակարգիչը չափազանց թանկ Է եղել առանձին օգտատերերի համար: Արտադրության պլանավորվող սարքի գինը Bloomberg-ի աղբյուրները չեն պայտնում, սակայն նշում են, որ այն նախատեսված կլինի նրանց համար, ովքեր Apple-ի արտադրանքի ավելի Էժան տարբերակներ են փնտում:

Bloomberg-ի զրուցակիցները պատմել են, որ արտադրողը նաեւ պլանավորում Է թողարկել Mac mini համակարգչի նոր տարբերակ՝ համակարգային բլոկ, որը վաճառվում Է առանց լրակազմի մնացած սարքերի (մոնիթոր, ստեղնաշար, մկնիկ եւ այլն), որի արժեքն այժմ կազմում Է 500 դոլար: Ընկերությունը ցանկանում Է, որ նորացված Mac mini-ն ավելի շատ կողմնորոշված լինի դեպի պրոֆեսիոնալ օգտատերերը, օրինակ՝ հավելվածների մշակողները, ինչն այդ արտադրանքն ավելի թանկ Է դարձնում գոյություն ունեցող տարբերակի համեմատությամբ: Տեղեկացվում Է, որ համակարգիչների նշված նոր մոդելների շնորհանդեսից հետո Apple-ը կներկայացնի iPhone սմարթֆոնի, Apple Watch ժամացույցի եւ iPad Pro պլանշետի նոր մոդելները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59