ԱԳԲԱ Լիզինգի ֆինանսավորմամբ Մուսալեռ հյուրանոցային համալիրը անցում է կատարել կանաչ էներգիայի աղբուրների
ԱԳԲԱ Լիզինգի ֆինանսավորման շահավետ պայմանների և Շտիգեն ընկերության ինժեներական ներուժի համադրմամբ Մուսալեռ հյուրանոցային համալիրի տարածքում տեղադրվել է 150 կՎտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայան։
«Շտիգեն» ընկերության հիմնադիր-տնօրեն, վերականգնվող էներգետիկայի փորձագետ Հայկ Շեկյանի խոսքով, ընկերության հետ աշխատանքները մեկնարկել են տարեսկզբին։ «Մուսալեռ հյուրանոցային համալիրը հետաքրքրված էր էներգետիկ ծախսերի նվազմամբ, ուստի որոշեց տեղադրել 150 կՎտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայան՝ օգտվելով լիզինգային ծառայությունից։ Այս ֆինանսական գործիքը թույլ է տալիս վերջինիս առանց սեփական ֆինանսական միջոցները ներդնելու ստանալ տվյալ կայանը»,- նշեց փորձագետը։
«ԱԳԲԱ լիզինգ» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանն իր հերթին ավելացրեց, որ ընկերությանը տրամադրվել է շահավետ պայմաններով լիզինգ։ «Կարողացանք անել այնպես, որ ընկերությանը առանց լրացուցիչ գրավադրումներ իրականացնելու տրամադրվի մատչելի ֆինանսավորում՝ մոտ 9.8 % տարեկան տոկոսադրույք ՀՀ դրամով, 10% կանխավճար, 7 տարի մարման ժամկետ»,- ընդգծեց «ԱԳԲԱ լիզինգ» ընկերության գլխավոր տնօրենը։
Նրա տեղեկացմամբ, տվյալ արևային էլեկտրակայանի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 68 մլն դրամ։ «Մեր հաճախորդը առանց վարկային բեռն ավելացնելու կարողացավ փոխարինել իր էլեկտրաէներգիայի դիմաց կատարվող վճարումները լիզինգային վճարումներով»,- հավելեց Արսեն Բազիկյանը։