Mercedes-Benz-ի «խոսացող» լուսարձակները
Գերմանական Daimler AG ավտոկոնցեռները ներկայացրել է Mercedes-Benz մեքենաների համար նախատեսված հերթական նորարարությունը։ Խոսքը վերաբերում է Digital Light համակարգին, որը թույլ է տալիս դիմային լուսարձակների միջոցով զանազան տեղեկատվություն կամ պատկերներ ցուցադրել մեքենայի դիմաց։
Digital Light համակարգի հիմքում լուսադիոդներ և միլիոնավոր միկրոռեֆլեկտորներ են, որոնց միջոցով լուսային պատկերն արտացոլվում է ճանապարհին։
Համակարգի աշխատանքը ցույց տալու համար Mercedes-Benz-ը թողարկել է հատուկ տեսանյութ, որտեղ S-դասի Mecedes-Benz-ը «խոսում» է անցորդների հետ։
Daimler AG-Ն դեռևս չի հայտնել, թե երբանից համակարգը կտեղադրվի մոդելների վրա։