
Անգելա Մերկելն այցելեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Երևանում այցելեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
Գերմանիայի կանցլերին ուղեկցում էր Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Անգելա Մերկելը զրուցեց «Թումո»-ի սաների հետ, ծանոթացավ կենտրոնի ծրագրերին և պայմաններին:
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։