Նիկոլ Փաշինյանը՝ ԳՈՒՄ-ի շուկայում․ այս տարի շատ է թանկացել բանջարեղենը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԳՈՒՄ-ի շուկա։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նրա ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումից։
Փաշինյանը շուկայում ծանոթացել է մթերքների գներին, զրուցել վաճառողների հետ, հետաքրքրվել նրանց հոգսերով և լսել նրանց առաջարկները։ Վարչապետին զարմացրել են բանջարեղենի գները․ «Այս տարի շատ է թանկացել բանջարեղենը, ինչո՞ւ է լոլիկն այս սեզոնին 700-800 դրամ, ձմերուկը՝ 150»,-նշել է նա։