Ազգային Ժողով. առաջին ընթերցմամբ հաստատվեց Սևանա լճից հավելյալ ջրառ կատարելու նախագիծը
Սևանա լճից 40 մլն խմ ջրառ կատարելու մասին նախագիծը ՀՀ ԱԺ-ում հաստատվեց առաջին ընթերցմամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 67 կողմ և 1 դեմ ձայներով: Առաջարկվում է Սևանա լճից հավելյալ՝ 40 մլն խմ ջրառ կատարել:
Նախագծի երկրորդ քննարկումը կլինի օգոստոսի 29-ին: