2018 թ․ հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում կաթի արտադրությունը նվազել է 7.7%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 294.1 մլն լիտր կաթ, ինչը 2017թ.-ի համանման ցուցանիշին զիջում է 7.8%-ով։
Միևնույն ժամանակ, պանրի արտադրությունն աճել է 8.8%-ով և կազմել 11,986.1 տոննա, մածունի արտադրությունն աճել է 22.3%-ով և կազմել 4,283.7 տոննա, թթվասերի արտադրությունը նվազել է 0.3%-ով և կազմել 2,798.0 տոննա, կաթնաշոռի արտադրությունն աճել է 61.6%-ով և կազմել 815.2 տոննա, իսկ պաղպաղակի արտադրությունն աճել է 29%-ով և կազմել 9,525.9 հազար լիտր։