Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Եվրասիական շաբաթը կանցկացվի  երեք ուղղություններով․ հրապարակվել է համաժողովի նախնական ծրագիրը
04/09/2018 14:04
Կիսվել

Եվրասիական շաբաթը կանցկացվի երեք ուղղություններով․ հրապարակվել է համաժողովի նախնական ծրագիրը

«Եվրասիական շաբաթ» III Միջազգային ցուցահանդեսային համաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է նախնական գործարար ծրագիրը: Այն ընդգրկում է երեք օր և ներառում է 30 միջոցածումներ  երեք հիմնական ուղղություններով՝ ռազմավարական, ոլորտային և բիզնես-ուղով: Համաժողովը տեղի է ունենալու 2018 թվականի հոկտեմբերի 22-24 Երևանում, Հայաստան, և մի հարթակի վրա գումարելու է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ – պետությունների և Միության գործընկեր-երկրների կառավարությունների պրոֆիլային փոխնախագահներին և նախարարներին, պետական կորպորացիաների և առաջատար բիզնեսի ղեկավարներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Եվրասիական շաբաթ» III Միջազգային համաժողովի Առաջին օրը, հոկտեմբերի 22-ին, սկսվելու է «ԵԱՏՄ տնտեսության իրական հատվածը. ներուժի զարգացումը ինտեգրման պայմաններում» պլենար նիստից, որը նվիրված է Միության զարգացմանը շուկայի մասնակիցների արդյունաբերական կոոպերացիայի հաշվին:

Առաջին օրվա այլ կենտրոնական միջոցառումներն են լինելու «ԵԱՏՄ-ի զարգացման ժամանակակից պարադիգմը» շնորհանդեսը, «Եվրասիա և Իրան. համագործակցությունից մինչև ռազմավարական գործընկերություն» պանելային բանավեճը, «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն – նոր հնարավորություններ եվրասիական բիզնեսի համար» պանելային նստաշրջանը, ինչպես նաև «Եվրասիական թվային հարթակներ» նորարարական նախագծերի մրցույթի ֆինալը: Միաժամանակ անցկացվելու են մի շարք դիսկուսիոն  միջոցառումներ, որոնք նվիրված են լինելու հարկային քաղաքականության խնդիրներին, արտաքին տնտեսական գործարքների կարգավորմանը, թեթև արդյունաբերության արտահանման հնարավորություններին, եվրասիական ինտեգրման զարգացման հեռանկարներին:

Հոկտեմբերի 23-ին ծրագիրը սկսվելու է «ԵԱՏՄ երկրների տեխնոլոգիական առաջընթացը և պոտենցիալ հնարավորությունները» պլենարային նիստից, որը նվիրված է ԵԱՏՄ շրջանակներում նորարարությունների ներդրման վերաբերյալ  համակարգված քաղաքականության մշակմանը և տեխնոլոգիական փոխանակմանը: Տվյալ միջոցառման տրամաբանական շարունակությունը կլինեն ԵԱՏՄ-ի խոշոր, միջին և փոքր բիզնեսի ենթակոնտրակցիոն նստաշրջանները, որոնք թույլ կտան գործարար կապեր հաստատել Միության պատվիրատուների և մատակարարների միջև:

Երկրորդ օրվա առանցքային միջոցառումներ են. «Եվրասիական կոնտինենտալ գործընկերությունը. ընդլայնելով տարածքը ԵԱՏՄ բիզնեսի համար» ռազմավարական նստաշրջանը, «Մրցակցության արդիական հարցերը ԵԱՏՄ տարածքում» և «Ոսկերչական արդյունաբերության վերբեռնում. արհեստանոցներից մինչև բրենդեր» պանելային բանավեճերը, ինչպես նաև «ԵԱՏՄ քաղաքային միջավայրը – զարգացման տարածք է» քաղաքների գագաթաժողովը: Քննարկումները ներառում են նաև գյուղատնտեսության, կրիպտոարժույթի և բլոկչեյնի, ԵԱՏՄ թվային օրակարգի, տրանսպորտի և արդյունաբերության զարգացման թեմատիկան, ինչպես նաև այլ թեմաները:

Երրորդ օրը, հոկտեմբերի 24-ը, ներառում է մի շարք դիսկուսիոն միջոցառումներ, որոնք նվիրված են ԵԱՏՄ-ի ներքին շուկայի գործունեության խնդիրներին, դեղային միջոցների և բժշկական արտադրանքի միասնական շուկայի ստեղծմանը,  օրգանական արտադրանքի շրջանառության նորմատիվ-իրավական կարգավորմանը, տեխնոլոգիական և Միության շրջանակներում արդյունաբերական  համագործակցությանը, ինչպես նաև, ԵԱՏՄ-ի ապագային, երիտասարդ սերնդի տեսանկյունից: Վերջին օրվա կենտրոնական միջոցառումը կդառնա «Եվրասիական կոոպերացիա 2.0. Առանց արգելապատման համագործակցության ճանապարհին» Գործարար խորհրդի նիստը:

«Համաժողովի հագեցված ծրագիրը այնպես է կառուցված, որպեսզի գործարարներին հնարավորություն տրվի հասցնել իշխանության մարմինների ներկայացուցիչներին իրենց տեսակետը առկա դժվարությունների մասին, տալ հարցեր և ստանալ արդիական տեղեկատվություն այն հեռանկարների մասին, որոնք ԵԱՏՄ բացում է նրանց համար: Կարելի է անձամբ շփվել կարգավորիչների հետ, ինչպես նաև   հաստատել նոր գործընկերային հարաբերությունները»,- հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի Կոլեգիայի անդամը (նախարարը) Վերոնիկա Նիկիշինան:

Երեք օրվա ընթացքում «Եվրասիական շաբաթ» համաժողովի դաշտերում կանցկացվեն ինտերակտիվ հարցումները, շնորհանդեսները, գործնական բանակցությունները, կրթական նստաշրջանները և գործարարների համար բիզնես- թրեյնինգները:

«Եվրասիական շաբաթ» Համաժողովի կարևոր իրադարձությունը կլինի ԵԱՏՄ-ի արտահանման և կոոպերացիոն ներուժի ցուցահանդեսը, որը անցկացվելու է համաժողովի հարթակում վեջինիս անցկացման ողջ ժամանակահատվածում: Ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 120 ընկերություններ հետևյալ ոլորտներից՝ գյուղատնտեսություն, թեթև արդյունաբերություն, ճշգրիտ ճարտարագիտություն և IT-տեխնոլոգիաներ, նորարական շինանյութեր, ոսկերչական արդյունաբերություն, դեղագործություն:

Մասնակցությունը «Եվրասիական շաբաթ» համաժողովին անվճար է: Գրանցումը կատարվում է www.eurasianweek.com պաշտոնական կայքում :

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9