Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
Պարզաբանում՝ Հրապարակ oրաթերթի հրապարակման վերաբերյալ
04/09/2018 17:23
Կիսվել

Պարզաբանում՝ Հրապարակ oրաթերթի հրապարակման վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել «Հրապարակ» oրաթերթի հրապարակումը, որտեղ անդրադարձ է եղել վերջին ամիսներին հարկային մուտքերի մասով ցուցանիշների ապահովմանը: Ըստ հրապարակման, «Հարկային մուտքերի մասով թեև պլանային ցուցանիշները վերջին ամիսներին ապահովվել են, սակայն մասնավորապես օգոստոսին դա հեշտ չի եղել: Ավելի ճիշտ, դատելով գործարար շրջանակներից ստացված տեղեկություններից, դա հաջողվել է նախկին աշխատաոճին անցնելու գնով՝ կանխավճարների ինստիտուտը վերականգնելով»:

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունվարի 1-ից հարկ վճարողների կողմից կատարված վճարումները համարվում են պետական բյուջեի հարկային եկամուտներ՝ վերջիններիս կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներով առաջացած հարկային պարտավորություններին համապատասխան միասնական հաշվից կատարված հաշվեգրման արդյունքում: Նշվածից հետևում է, որ հարկ վճարողների կողմից միասնական հաշվին կատարված վճարումները դեռևս պետական բյուջեի եկամուտներ չեն: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հարկ վճարողների հարկային պարտավորություններն առաջանում են վերջիններիս կողմից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներով: Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ միասնական հաշվում առկա գումարների առաջացման հիմնական պատճառն առանձին հարկ վճարողների կողմից, որոնք միաժամանակ հանդիսանում են հարկային գործակալներ և որոնց վրա օրենսգրքի համաձայն դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ բնամթերային ձևով տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը կամ վճարները հաշվարկելու, պահելու (գանձելու) և ՀՀ պետական բյուջե վճարելու պարտավորությունը, նույն օրենսգրքով սահմանված հարկային պարտավորությունների վճարման վերջնաժամկետից շուտ կատարված վճարումներն են: Նշված գումարները մուտքագրվում և պահվում են միասնական հաշվում մինչև հարկային պարտավորության մարման համար օրենսգրքով սահմանված վճարման վերջնաժամկետը: Հարկ է նշել նաև, որ միասնական հաշվում առկա գումարները հարկ վճարողները կարող են ազատ տնօրինել ըստ դրանց նպատակահարմարության:

Ինչ վերաբերում է գերավճարների դինամիկային, ապա տեղեկացնում ենք, որ այն 2018 թվականի հունիս ամսից սկսած դրսևորում է շարունակաբար նվազման միտում: Այսպես, 2018 թվականի հունիսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գերավճարը նվազել է 27.6 մլրդ. դրամով, հուլիսի 1-ին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 43.0 մլրդ. դրամով, օգոստոսի 1-ին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 47.9 մլրդ. դրամով, սեպտեմբերի 1-ին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 53.3 մլրդ.դրամով: Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ հարկ վճարողների կողմից հարկային ապառքների գծով իրենց պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողական գործառույթներ իրականացնելը նույնպես հանդիսանում է հարկային վարչարարության բաղադրիչ, որն ի թիվս այլ գործիքակազմի, իրագործվում է այցելությունների, հեռախոսազրույցների և կոմունիկացիոն այլ խողովակների միջոցով:

Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում տպագրել էր «ՊԵԿ-ում իրավիճակն այնքան էլ պարզ չէ, անցել են նախկին աշխատաոճին» վերնագրով հոդված։

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92