Պաշտոնական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կեռապատկվի, առաջին զույգ երեխաների համար կհատկացվի 2 մլն դրամ
06/09/2018 12:09
Կիսվել

Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կեռապատկվի, առաջին զույգ երեխաների համար կհատկացվի 2 մլն դրամ

Կառավարությունը հավանություն տվեց երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը եռապատկելու մասին հարցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նշեց, որ առաջարկվող որոշման նախագծով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կկազմի 150 հազար դրամ՝ ներկայիս 50 հազար դրամի փոխարեն:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ից և տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2018թ. հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո: «Որոշմամբ ցանկանում ենք հաղորդագրություն հղել, որ երկրորդ երեխայի ծնունդը ռազմավարական նշանակություն ունի պետության համար և տենդենցը ցույց է տալիս, որ անհանգստանալու խնդիր կա, ուստի պետք է երկրորդ երեխայի ծննդին վերաբերվել պատասխանատու»,- ասաց Թանդիլյանը: Նրա խոսքով՝ որոշումն իրականացնելու նպատակով պետությունն ընթացիկ տարվա ընթացքում կհատկացնի 350 մլն դրամ, այդ թվում նախարարության խնայողությունների հաշվին: Իր հերթին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարևորեց որոշման ընդունումը և նշեց, որ ունենք ծնունդների անկման տենդենց: Ըստ նրա՝ 2016 թվականին ծնունդների թիվը եղել է 40800, 2017-ին՝ 38 հազար:

«Հույս ունեմ՝ մյուս տարի կպարզվի, որ հատկացվող գումարները չեն հերիքում և անհրաժեշտ են տրամադրվող միջոցներն ավելացնել»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ առաջարկեց զույգ երեխաների ծնվելու պարագայում՝ երկրորդ և երրորդ երեխայի հանրագումարը կրկնապատկվի, այսինքն` ընդհանուր ծնողները ստանան 2 մլն 300 հազար դրամ:

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն ասաց, որ ներկայիս օրենքով հենց այդպես էլ նախատեսված է:

Վարչապետ Փաշինյանն առաջարկեց առաջին երկու երեխաների՝ զույգ ծնվելու դեպքում նման կարգ սահմանել, ինչն արժանացավ կառավարության անդամների հավանությանը: Վարչապետը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարեց ներկայացված նախագծի ընդունումը հետաձգել և հաջորդ շաբաթվա ընթացքում ներկայացնել լրամշակված նախագիծը:   

Երկրորդ երեխայի` մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը ծնված լինելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշմամբ սահմանված կարգով, նշանակվում և վճարվում է հիսուն  հազար դրամի չափով:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11