Այլ Լուրեր

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
Ապրիլյան պատերազմի առասպելները. ՊՆ ամենատեղեկացված գերներալը ներկայացնում է իրականությունը
08/09/2018 19:29
Կիսվել

Ապրիլյան պատերազմի առասպելները. ՊՆ ամենատեղեկացված գերներալը ներկայացնում է իրականությունը

Ապրիլյան պատերազմի ընթացքում Յուրի Խաչատուրովը շուրջօրյա գտնվել է հրամանատարական կետում. Գեներալ Արիս Բրուտյան

Հայկական բանակի գեներալ, Արցախյան պատերազմի ժամանակ մի շարք փառավոր հաղթանակներ գրանցած Յուրի Խաչատուրովի անվան հետ կապված սուտ և զրպարտիչ տեղեկությունների բացահայտման և հերքման նախաձեռնություն է սկսվել:

Այսպես, Analitik.am լրատվականը հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացնում է ՀՀ ԶՈՒ Գլխավոր Շտաբի ամենատեղեկացված մարդկանցից մեկին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար գեներալ-մայոր Արիս Բրուտյանին Յուրի Խաչատուրովի պաշտպան Գրիգոր Բեքմեզյանի կողմից ուղղված հարցման պատասխանը:

Հարցման ընթացքում Բրուտյանը հայտնել է, որ 2016-ի ապրիլի 2-ի գիշերը՝ ժամը 03:10-ին, երբ ստացել է պատերազմը սկսվելու մասին տեղեկություն և ժամը 03:25-ին եկել աշխատավայր,  ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովն արդեն այնտեղ է եղել:

«ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ունի վարչական ապարատ, որի միջոցով կազմակերպվում են շտաբի գործողությունները: Հանդիսանալով վարչական ապարատի ղեկավար՝ տեղյակ եմ եղել 2016թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում շտաբի պետի կողմից կատարված գործողությունների մասին՝ Ապրիլյան պատերազմի մասին իրազեկումից սկսած, մինչև պատերազմի ավարտը: Երբ ես եկել եմ աշխատանքի վայր, պարոն Խաչատուրովն արդեն տեղում է եղել: Կարծում եմ՝ ինքը տեղում է եղել  2016թ. ապրիլի 2-ի 03:15-ի կողմերը»,- հայտնել է Բրուտյանը՝ հավելելով, որ 2016-ի ապրիլի 2-5-ն  ընկած ժամանակահատվածում Խաչատուրովը ոչ միայն աշխատավայրում է եղել, այլ՝ շուրջօրյա հրամանատարական կետում:

Այն հարցին, թե կային արդյոք բարձրաստիճան սպաների մեջ այնպիսիք, ովքեր Ապրիլյան պատերազմի մասին տեղեկանալուց հետո չեն եկել աշխատավայր և չեն անցել իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, Բրուտյանը պատասխանել է՝ ոչ, բոլոր սպաներն անմիջապես եկել են իրենց աշխատավայր և անցել իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը:

Բրուտյանը նաև հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ իբր բարձրաստիճան սպաները և Յուրի Խաչատուրովը «վաճառել են տարածքներ» և «մեր բանակը պատրաստվել է կանխարգելիչ գործողություններ կատարել, բայց իշխանությունները թույլ չեն տվել»: Բրուտյանը հստակ պարզաբանել է, որ ղեկավարության կողմից նման հրահանգներ չեն եղել, հակառակը, եղել է հրաման կազմակերպել և ինչքան հնարավոր է շուտ հետ վերադարձնել հակառակորդի կողմից գրաված  դիրքերը:

Բրուտյանը նաև հերքել է այն տեղեկությունը, որի համաձայն իբր փորձեր են արվել կաշառել պաշտպանության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներին:

Նշենք, որ գեներալ-մայոր Արիս Բրուտյանը 2009-ից առ այսօր զբաղեցնում է ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավարի պաշտոնը:

Հիշեցնենք, որ 2018-ի օգոստոսի 10-ին Յուրի Խաչատուրովն իր փաստաբան Գրիգոր Բեքմեզյանի միջոցով քաղհայց է ներկայացրել  ընդդեմ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ  Ստեփան Գրիգորյանի ՝ իր  պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը պաշտպանելու համար:

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39