Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Տոն՝ տեխնոլոգիական հայության համար. ԴիջիԹեք 2018-ն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 5-7-ը
12/09/2018 14:49
Կիսվել

Տոն՝ տեխնոլոգիական հայության համար. ԴիջիԹեք 2018-ն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 5-7-ը

ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 5-7-ը՝ «Երևան էքսպո» կենտրոնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել են ԴիջիԹեքի կազմակերպիչ` Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու ԴիջիԹեքի, պլատինե հովանավոր՝ Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Տոն՝ տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող ԴիջիԹեք 2018-ը, համախմբելով տեխնոկրատներին, քայլ առ քայլ մոտենում է ՏՏ համաշխարհային համաժողովին (WCIT)՝ կրելով նաև 2-րդ՝ «ՏՏ համաշխարհային համաժողովի ճանապարհին» խորագիրը: ԴիջիԹեքին կհայտարարվի հետհաշվարկը, քանի որ ընդամենը մեկ տարի անց Հայաստանը կհյուրընկալի միջազգային ամենախոշոր միջոցառումներից մեկը՝ WCIT 2019: 

«Այս տարի ԴիջիԹեքը կունենա միջազգային լայն մասնակցություն, որը պայմանավորված է նաև WCIT 2019-ի նախապատրաստական աշխատանքներով: Երևանում կլինեն Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA)  տնօրենների խորհրդի անդամները ՝ ովքեր ԴիջիԹեքում կծանոթանան Հայաստանի ՏՏ ներուժին ու մասնակից ընկերությունների ծառայություններին: Նրանք հանդիպումներ կանցկացնեն պատասխանատու օղակների հետ՝  համապատասխանեցնելու համար հայաստանյան միջավայրը WCIT-ի անցկացման համար», նշում է ԴիջիԹեքի կազմակերպիչ՝ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Այս տարվա ընթացքում Ucom-ը վերջնականապես որդեգրեց թվային ընկերություն դառնալու ուղին։ Այո՛, մեզ ճանաչում են որպես հեռաhաղորդակցման կամ կապի օպերատոր, սակայն արդեն այսօր դա մեր գործունեության ճյուղերից մեկն է։ Ucom-ը դարձել է նաև ամպային տեխնոլոգիաների, բազմաթիվ OTT-հավելվածների, տեսաբովանդակության տարածման նոր ուղիների ստեղծողն ու ջատագովը։ Մեր ընկերությունը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի պահպանի ամենանորարար, տեխնոլոգիապես առաջատար և հաճախորդամետ թվային ընկերության իր իմիջը Հայաստանում: Այսօր մենք ասոցացվում ենք այնպիսի եզրույթների և ծառայությունների հետ, ինչպիսիք են NaaS-ը (ցանցը որպես ծառայություն) և SaaS-ը (ծրագրային ապահովումը որպես ծառայություն)», – նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

ԴիջիԹեք տեխնոտոնը՝ համապատասխանեցվելով միջազգային ստանդարտներին, արդեն այս տարի կգրանցի այցելուների նախասիրությունները՝ հետագայում ավելի թիրախավորված առաջարկներով հանդես գալու համար:

Այսպիսով՝ հերթերից խուսափելու համար կազմակերպիչներն առաջարկում են նախապես գրանցվել՝ այցելելով digitec.am կամ ԴիջիԹեքի ֆեյսբուքյան էջ, որտեղ կարելի է գրանցվել հատուկ ստեղծված chatbot-ի օգնությամբ: Պետք է պահպանել ծածկագիրը (QR code) և ներկայացնել այն անցակետում: Հակառակ դեպքում, ստիպված կլինեք մուտքի մոտ կրկին գրանցվել:

Իսկ այն այցելուները ովքեր, ինչ-ինչ պատճառներով չեն հասցնի գրանցվել, ԴիջիԹեքի թիմը տեղում կօգնի նրանց գրանցվել:

Գրանցումն անվճար է: ԴիջիԹեքյան օրերին կլինի նաև խաղարկություն, որին կմասնակցեն նախապես գրանցված այցելուները. սպասվում են տեխնոլոգիական նվերներ (պլանշետ, հեռախոս և այլն):

ԴիջիԹեքի գրանցման հարթակը ստեղծվել է HackTech, իսկ ֆեյսբուքի հատուկ chatbot-ը՝ IUNetworks ընկերությունների հետ համագործակցությամբ:

ԴիջիԹեք 2018-ի շրջանակում կանցկացվեն հայ-գերմանական, հայ-թայվանական գործարար ֆորումներ: Կլինեն նաև ԴիջիԼայֆ սեմինարներ:

ԴիջիԹեքի բաժիններն են՝ Կոմպլեքս ինժեներական լուծումներ, ՏՏ սարքավորումներ և համակարգեր, հեռահաղորդակցության և ցանցային լուծումներ, բջջային տեխնոլոգիաներ և հավելվածներ, խաղային տեխնոլոգիաներ և մուլտիմեդիա, տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար, տեղեկատվական և կիբեռ անվտանգություն, ֆինանսաբանկային լուծումներ: Ցուցահանդեսին մասնակցում են Ucom, PicsArt, VMware, VOLO, Arloopa, IUNetworks, Webb Fontaine, Instigate, ArmSoft, Early one, GG, HackTech, Mtech, Globbing Keysight Technologies և մի շարք այլ ընկերություններ, ինչպես նաև Հայաստանով և Արցախով սփռված շուրջ 230 դպրոցների «Արմաթ» կրթական ցանցի սաներ ու ստարտափեր: Ի դեպ, ստարտափ ընկերությունները ցուցահանդեսին մասնակցում են արտոնյալ պայմաններով ու համաֆինանսավորմամբ: Մասնակից ընկերությունների ու ծրագրերի թիվը շուրջ 120 է:

ԴիջիԹեքն իրականացվում է արդեն 14-րդ տարին անընդմեջ ԱՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ավանդական պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85