Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Ֆուլեր տնաշինական կենտրոնը դարձյալ տուն են կառուցում
13/09/2018 12:59
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Ֆուլեր տնաշինական կենտրոնը դարձյալ տուն են կառուցում

Գարնանը քննարկված և համատեղ որոշմամբ ստորագրված պայմանագրի տեսանելի արդյունքը տանիքով ապահովված ընտանիքներն են լինելու: Ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագիրն ընթացքի մեջ է, շինարարական աշխատանքներին կամավորագրված աշխատակիցների ջանքերը՝ վճռական:

Տուն կառուցելը հաճելի ավանդույթ է դարձել գործակցող կողմերի համար: Կամավորների թիմն այս անգամ եղել է Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում  և մասնակցել Աթոյանների ընտանիքի կիսակառույց տան շինարարությանը:

Չորս տարի առաջ, Աթոյանները փորձել են բնակարանի խնդիր լուծել, սակայն դա նրանց չի հաջողվել. ֆինանսական սուղ միջոցները ստիպել են հարմարվել  իրավիճակին և գտնել խնդրի ժամանակավոր լուծում: Արամի գնած կիսակառույցին նոր քար չի ավելացել, ընտանիքն էլ սկսել է բնակվել ծնողների տանը, եղբոր ընտանիքի հետ՝ 11 անձով: Կիսակառույցը հուսալի տուն դարձնելու նպատակը մնացել է անկատար:

«Դեռևս չենք հավատում, որ շուտով կավարտենք շինարարությունը և կտեղափոխվենք մեր նոր տուն։ Սա մեծ երազանք էր, որն իրականություն դարձավ ձեր աջակցության շնորհիվ։ Ես և ընտանիքս անսահման երջանիկ ենք ու անչափ շնորհակալ, որ ձեռք մեկնեցիք՝ ավարտին հասցնելու մեր տունը»,- ասել է Արամը:

«Բոլոր այն տներում, որտեղ մասնակցում ենք շինարարության, փորձում եմ զգալ ընտանիքների տրամադրության փոփոխությունը: Ինչու՞: Որովհետև ծրագրի ամենակարևոր նպատակը տարիների հուսահատությունը ապագայի հանդեպ վստահությամբ փոխարինված տեսնելն է: Տան խնդիր լուծելու բեռն այնքան ծանր է մարդկանց համար, որ հաճախ, նրանք չափազանց զուսպ են արտահայտում նաև իրենց ուրախությունը: Վստահ եմ, որ այս երիտասարդ ընտանիքի համար վաղվա հեռանկարն այլևս անորոշ չէ: Կարևոր եմ համարում նաև այն, որ մեր գործընկերոջ հետ իրականացվող ծրագիրը մարզերի բնակիչներին  թույլ է տալիս իրենց չզգալ անտեսված և արժանապատվությամբ կարգավորել անլուծելի թվացող հարցերը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մեր նպատակը ապրելու համար պարզ ու հարմարավետ միջավայր  ստեղծելն ու ընտանիքի կյանքի որակի բարելավումն է: Ակնհայտ է, որ Արամի ընտանիքի համար բնակարան կառուցելով՝ մենք հնարավորին  կթեթևացնենք նաև հայրական տան բեռը, ինչը կրկնակի հաջողություն է»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: 

Կամավորները կատարել են պատերի հարթեցման աշխատանքներ: Բարեկեցիկ պայմաններում ապրելու՝ ընտանիքի երազանքը մոտ ապագայում իրականություն կդառնա:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88