«ՆԱԲՈՒԿՈ» ԳԱԶԱՄՈՒՂԸ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ԵՎՐՈՊԱՅԻ ԷԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Բաքվում ընթացող Caspian Oil & Gas 2009 16-րդ միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողության ժամանակ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին նշել է, որ «Նաբուկո» գազամուղի կառուցումը կարևոր նշանակություն կունենա Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, և այս ծրագրի իրականացման արդյունքում կմեծանա Ադրբեջանի դերը և կարևորությունը նաև տարածաշրջանում: Նշենք, որ Caspian Oil & Gas 2009 միջազգային ցուցահանդեսն անցկացվում է Ադրբեջանի արդյունաբերության և էներգետիկայի նախարարության և SOCAR ընկերության նախաձեռնությամբ: Այս ցուցահանդեսի մասնակցում են 300 ընկերություններ 22 երկրներից: