Ժամանակ. Սանիթեքի մեքենաների պարկի մի մասը պատկանել է Տարոն Մարգարյանին, ով իր հրաժարականից հետո իր մեքենաները տարել է
«Երևան քաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունն անցյալ շաբաթավերջին կայացած ասուլիսի ժամանակ հերթական անգամ փորձում էր պատճառաբանություններ ներկայացնել քաղաքի աղբահանությունը պատշաճ չկատարելու վերաբերյալ:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ քաղաքի աղբահանություն չիրականացնելը բնավ կապված չէ ընկերության կողմից իբր սաբոտաժի հետ: Մեզ հասած տեղեկություններով՝ խնդիրն այն է, որ «Սանիթեքի» աղբահանություն իրականացնող մեքենաների պարկի մի մասն իրականում պատկանել է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով հեղափոխությունից ու իր հրաժարականից հետո իր մեքենաները հանել է պարկից: Հենց դա է պատճառը, որ հիմա ընկերության մեքենաները բավարար չեն քաղաքի աղբը հեռացնելու համար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: