Պաշտոնական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Նիկոլ Փաշինյան. գազալցակայաններում գործող խաղային ապարատները պետք է հնարավորինս շուտ հանվեն
20/09/2018 13:34
Կիսվել

Նիկոլ Փաշինյան. գազալցակայաններում գործող խաղային ապարատները պետք է հնարավորինս շուտ հանվեն

Գազալցակայաններում գործող խաղային սարքերը մեծ խնդիրներ են առաջացնում ոչ միայն գյուղական համայնքներում, դրանք պետք է ուղղակի հանվեն այդ տարածքներից հնարավորինս շուտ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչպես դա կազմակերպել, որպեսզի մենք այդ խնդիրն իսկապես ճիշտ լուծենք, շատ կարևոր հարց է: Ընդհանուր առմամբ, երբ նայում ենք մեր տնտեսական աճի ցուցանիշներին, պարզվում է՝ դրանում այդ խաղային ավտոմատները դարձել են մեր տնտեսության առաջատար ճյուղը: Սա ընդհանրապես աբսուրդ է, և մեր քաղաքականությունը պետք է լինի մեր տրամաբանությունը փոխելը. մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մի կողմից, կներեք բառիս համար, ղումարբազությունը: Մենք պետք է այնպիսի քաղաքականություն տանենք, որ ոչ մեկը խրախուսենք, ոչ էլ մյուսը, սա շատ լուրջ խնդիր է և տուժում են մարդիկ, ընտանիքներ, ճակատագրեր և այլն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ կազմակերպել: Ըստ վարչապետի՝ ահազանգեր կան, որ ոլորտի մի խումբ ընկերությունների շահերը հաշվի են առնված, մյուսներինը՝ ոչ:

«Ոչ մի խնդիր չկա, բաց, թափանցիկ, հրապարակային քննարկենք, հասկանանք ում շահերն են ավելի շատ հաշվի առնված, ումը՝ ոչ, որտեղ կան սուբյեկտիվ պահեր, դրանք բացառենք և լուծենք այս խնդիրը, որովհետև սա իսկապես լուրջ խնդիր է, և մարդիկ համատարած այս խնդրի մասին ահազանգում են»,- ասաց վարչապետը:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46