Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+2.00
OIL:  BRENT - 73.47+3.13 WTI - 69.38+3.32
COMEX:  GOLD - 2628.50+1.31 SILVER - 31.46+2.44
COMEX:  PLATINUM - 977.70+2.24
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.24-0.32 EUR/GBP - 1.0596+0.53
FOREX:  EUR/USD - 1.0596+0.53 GBP/USD - 1.2681+0.47
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43389.60-0.13 NASDAQ - 18791.81+0.60
STOCKS US: S&P 500 - 5893.62+0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 38220.85-1.09 TOPIX - 2691.76-0.73
STOCKS CHINA:  HANG SENG - 19576.61+0.77 SSEC - 3323.85-0.21
STOCKS EUR:  FTSE100 - 8109.32+0.57 CAC40 - 7278.23+0.12
STOCKS EUR:  DAX - 19189.19-0.11
18/11/2024  CBA:  USD - 388.89+0.64 GBP - 491.13-0.86
18/11/2024  CBA:  EURO - 410.12-0.30
18/11/2024  CBA:  GOLD - 32155.48+109.09 SILVER - 383.35+9.00
Արթուր Խաչատրյան․ հայ-ավստրիական հարաբերությունները ագրարային ոլորտում կշարունակեն ընդլայնվել
24/09/2018 13:05
Կիսվել

Արթուր Խաչատրյան․ հայ-ավստրիական հարաբերությունները ագրարային ոլորտում կշարունակեն ընդլայնվել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը օրեր առաջ ընդունել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարության Զարգացման համագործակցության ղեկավար Դորոթեա Աուերին և Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերին, ինչպես նաև ավստրիական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների: Այցի նպատակն էր ավստրիացի ընթերցողներին ներկայացնել Հայաստանի և Ավստրիայի միջև ձևավորված սերտ համագործակցության արդյունքները, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում: Ողջունելով հյուրերին` նախարար Արթուր Խաչատրյանը բարձր է գնահատել Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերի շրջանակում ցուցաբերվող աջակցությունը: Նախարարը հույս է հայտնել, որ այսուհետ ևս հայ-ավստրիական հարաբերությունները ագրարային ոլորտում կշարունակեն ընդլայնվել` ընդգծելով, որ ավստրիական փորձը ոլորտի մի շարք ուղղություններում հայկական կողմի համար շատ կարևոր է և օգտակար:

Այնուհետև Արթուր Խաչատրյանը համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները, առկա խնդիրներն ու մարտահրավերները: Այս համատեքստում նախարարը հատկապես կարևորել է չմշակվող հողատարածքների ծավալների նվազեցումն ու հողերի խոշորացման, բարձրարժեք գյուղատնտեսության խթանումը, ինտենսիվ այգիների հիմնումը, ոռոգման և հակակարկտային ժամանակակից համակարգերի ներդրման անհրաժեշտությունը, օրգանական գյուղատնտեսության զարգացումը, արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների բարելավումը:

Հյուրերի խնդրանքով նախարարն անդրադարձել է նաև պետական աջակցության ծրագրերին, գյուղատնտեսության պետական սուբսիդավորման ուղղություններին ու պայմաններին:

Պատասխանելով երկրի սահմանամերձ համայնքների ֆերմերներին ցուցաբերվող աջակցության վերաբերյալ հարցին` նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ վերջերս կառավարության նիստում ընդունվել է որոշում սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի հողօգտագործողներին փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար պետական աջակցություն հատկացնելու վերաբերյալ։

Գյուղատնտեսության ոլորտում Սփյուռքի ներուժի օգտագործման վերաբերյալ հարցին ի պատասխան նախարարը նշեց, որ նկատելի է հետաքրքրության աճ սփյուռքի գործարարների կողմից ներդրումներ կատարելու ոլորտում՝ ընդգծելով, որ արդեն կան սփյուռքահայերի կողմից հիմնված բազմաթիվ կայացած գյուղացիական տնտեսություններ։ Նա առանձնահատուկ նշեց, որ գյուղատնտեսության նորանշանակ փոխնախարար Արտակ Քամալյանը, ով երկար տարիներ մասնագիտացել է գյուղատնտեսության ոլորտում, վերադարձել է հայրենիք` իր նպաստը բերելու տնտեսության այդ կարևոր ոլորտի զարգացման գործին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կանանց ներգրավվածության աստիճանին, հայկական գյուղմթերքի արտահանման շուկաների ընդլայնմանը, գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչության բարձրացմանը և մի շարք այլ հարցերի:

18/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.89
+0.64
Եվրո (EUR)
410.12
-0.30
Ռուբլի (RUR)
3.87
-0.03
Լարի (GEL)
142.50
+0.31
32155.48
+109.09
Արծաթ
383.35
+9.00