Պաշտոնական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
Սահմանամերձ Չորաթան համայնքն այսուհետև կունենա բարեկարգ ճանապարհ
25/09/2018 17:50
Կիսվել

Սահմանամերձ Չորաթան համայնքն այսուհետև կունենա բարեկարգ ճանապարհ

Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան համայնքն այսուհետև կունենա բարեկարգ ճանապարհ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման  կազմակերպություն»   ՊՈԱԿ-ից Ճանապարհը կառուցվում է Համաշխարհային բանկի (ՀԲ) աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում, իսկ աշխատանքների պատվիրատուն «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ն է:

Ծրագրի շրջանակներում արդեն իսկ ասֆալտապատվել է նախատեսված մոտ 5,6 կմ ճանապարհի 4,2 կմ հատվածը։

Ճանապարհի շինարարական աշխատանքներին ծանոթանալու համար Չորաթան են այցելել Համաշխարհային բանկի տրանսպորտային մասնագետ Ռոբերտ Մությաբան և Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները։

Համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը նշել է, որ սա իրենց համար շատ մեծ ու երկար սպասված նվեր է։ Դպրոցի տնօրենն իր երախտագիտությունն է հայտնել մեծ աշխատանքի, սահմանին կանգնած գյուղացու կողքին լինելու համար։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Ռոբերտ Մությաբան, ով, ի դեպ, բարձր է գնահատել շինաշխատանքների որակը, առանձնացրել է ՀՀ կառավարության, կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության դերը Չորաթանի և կենսական նշանակության այլ ճանապարհների վերականգնման հարցում։ «Եթե նրանք չընտրեին այս ճանապարհը վերակառուցման համար, մենք այսօր չէինք լինի այստեղ։ Սա նշանակում է, որ կառավարությունը հոգ է տանում այս համայնքի համար։ Պետք է շնորհակալություն հայտնենք նաև շինարարներին, ովքեր իրավամբ շատ լավ աշխատանք են կատարել։ Համայնքի բնակչությունն այսուհետև կկարողանա նաև հեշտությամբ կապվել գլխավոր ճանապարհների հետ»,- նշել է Համաշխարհային բանկի մասնագետը։

ՀԲ ներկայացուցիչը եղել է նաև Տավուշի մարզում վերականգնվող կենսական նշանակության այլ ճանապարհահատվածներում։

29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36