Սոցիալական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 432.00-2.00 EUR SELL - 438.00-2.00
OIL:  BRENT - 93.32+10.66 WTI - 91.27+14.13
COMEX:  GOLD - 5146.10+1.60 SILVER - 83.82-0.25
COMEX:  PLATINUM - 2151.80-0.55
LME:  ALUMINIUM - 3446.00+7.87 COPPER - 12862.00-1.88
LME:  NICKEL - 17469.00+1.80 TIN - 50065.00-6.74
LME:  LEAD - 1953.00-0.46 ZINC - 3298.00-0.57
FOREX:  USD/JPY - 157.74+0.17 EUR/GBP - 1.1618+0.01
FOREX:  EUR/USD - 1.1618+0.01 GBP/USD - 1.3411+0.35
STOCKS RUS:  RTSI - 1138.17+0.04
STOCKS US: DOW JONES - 47501.55-0.95 NASDAQ - 22387.68-1.59
STOCKS US: S&P 500 - 6740.02-1.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 55620.84+0.62 TOPIX - 3716.93+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 25757.29+1.72 SSEC - 4124.19+0.38
STOCKS EUR:  FTSE100 - 10284.75-1.24 CAC40 - 7993.49-0.65
STOCKS EUR:  DAX - 23591.03-0.94
06/03/2026  CBA:  USD - 377.31-0.28 GBP - 503.37-0.64
06/03/2026  CBA:  EURO - 436.81-1.5
06/03/2026  CBA:  GOLD - 61916-586 SILVER - 1021.6-32
Ռոստելեկոմ. բացվեց «Ռուսական Արվեստի Թանգարանը և նրա ճարտարապետական միջավայրը» ցուցահանդեսը
26/09/2018 11:30
Կիսվել

Ռոստելեկոմ. բացվեց «Ռուսական Արվեստի Թանգարանը և նրա ճարտարապետական միջավայրը» ցուցահանդեսը

Սեպտեմբերի 23-ին Էրեբունի-Երևանի տոնակատարություններին ընդառաջ և «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում պաշտոնապես բացվեց «Ռուսական արվեստի թանգարանը և նրա  ճարտարապետական միջավայրը» խորագիրը կրող ցուցահանդեսը` նվիրված «Կասկադ» պուրակի  պատմությանը։ Ռուսական արվեստի թանգարանի այցելուների համար այն բաց կլինի մինչև հոկտեմբերի 1-ը։

Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին Ռուսական արվեստի թանգարանը շրջապատող ճարտարապետական  միջավայրի, Երևանի ամենագեղեցիկ վայրերից մեկի` «Կասկադի» պուրակի պատմությունը պատկերող 1960-1990-ական թվականների բացառիկ լուսանկարներ, ինչպես նաև շենքերի էսքիզներ և նախագծեր, որոնք մինչ այս երբևէ չեն ամփոփվել միասնական ցուցադրությունում։

Միջոցառումը նվիրված է Էրեբունի-Երևանի 2800-ամյակին և հոկտեմբեր ամսին նախատեսվում է կազմակերպել ցուցանմուշների նաև մարզային շրջիկ ցուցադրություններ։

«Ռուսական արվեստի թանգարանը, հավատարիմ մնալով իր ռազմավարությանը, համագործակցում է տարբեր թանգարանների և մասնավոր կառույցների հետ՝ հանրությանը ներկայանալով յուրահատուկ նախագծերով։ Այս ցուցադրությունը նման համագործակցություններից մեկն է և շնորհիվ բոլոր գործընկերների մեզ հաջողվեց ներկայացնել մեր քաղաքի ամենասիրված հատվածներից մեկի պատմությունն ու զարգացումը», – նշեց Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը։

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու), Ալ. Թամանյանի անվ. ճարտարապետության ազգային  թանգարան-ինստիտուտը, Հայաստանի ազգային արխիվը  և «Մեդիամաքս» ընկերությունը։ «Ռոստելեկոմ»-ի ներդրումն ապահովեց նախագծի ցուցադրության իրականացումը։

«Սա յուրահատուկ նախաձեռնություն է և հնարավորություն է տալիս ցուցադրելու այնպիսի արխիվային նյութեր, որոնք մինչ այժմ հասանելի չեն եղել հանրությանը և որոնք ամբողջական ներկայացնում են մշակութային միջավայրի ձևավորումն ու զարգացումը մի քանի տասնամյակների ընթացքում։ «Ռոստելեկոմ»-ը կարևորում է նման նախագծերի իրականացումը, քանի որ դրանով իսկ հնարավորություն է ստեղծվում ևս մեկ անգամ խոսելու հայկական հարուստ մշակութային արժեքների մասին և ներկայացնելու ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա այցելուներին»,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի կոմերցիոն տնօրեն Վասիլի Ռուսակովը։

Ծրագրի շրջանակներում՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 17:00 կանցկացվի նաև «Ռուսական արվեստի թանգարանը և նրա ճարտարապետական միջավայրը» թեմայով, դասախոսություն, որը կվարի ճարտարապետության թեկնածու՝ Անուշ Տեր-Մինասյանը։

«Ռուսական արվեստի թանգարանը և նրա ճարտարապետական միջավայրը» ցուցադրության մասին

1960թ. Երևանի այսօր Կասկադ կոչվող հայտնի հատվածի բլրի վրա կառուցվեց արհեստական մի ջրվեժ, որի հեղինակն էր Վարդան Յուսանյանը: Ջրվեժի տակ տեղադրված խճանկարին պատկերված գունավոր ձկնիկները (խճանկարի հեղինակ՝ Դերենիկ Դանիելյան) երկար տարիներ երեխաների ու մեծերի կողմից  հիացմունքի  էին արժանանում: 1950 – ական թթ. վերջին և1960-ական թթ. սկզբին քաղաքի այդ հատվածը սկսվեց կառուցապավել բնակելի շենքերով: Կառուցապատման և բնակելի շենքերի հեղինակներն էին Վարդան Հուսյանը և Հովհաննես Բաբաջանյանը, իսկ Թամանյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում տեղադրված շենքի հեղինակը դարձավ Մարգարիտ Հայրապետյանը: Այս շենքի առաջին հարկում էլ բացվեց Նորաձևությունների ատելիեն, որին 1980թ. փոխարինելու եկավ այսօր հանրահայտ Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու):

Կառուցապատման շնորհիվ ամբողջ տարածքը ձեռք բերեց պարփակված, միասնական տեսք. մեջտեղում պուրակ, երկու կողմերում՝ նույն հարկայնության և ընդհանուր ծավալատարածական հորինվածքով՝ դեղնավուն-նարնջագույն տուֆից կառուցված բնակելի շենքերի շարքեր: 1973թ. թաղամասը համալրվեց Ալեքսանդր Թամանյանի հուշարձանով (քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան, ճարտարապետ՝ Սեդա Պետրոսյան), որն իր նորարարական և տրամաբանական լուծումով ամբողջացրեց ողջ տարածքը:

1971թ. այդ տեղի համար ի հայտ եկավ մի նոր՝ խոշոր քաղաքաշինական նախագիծ, որի իրականացման արդյունքում բլուրը վերածվեց հզոր ճարտարապետական կառույցի, իսկ ամբողջ թաղամասը կոչվեց «Կասկադ»:

«Կասկադ» համալիրում արտահայտված գլխավոր խորհուրդն ազգային վերածծնդի գաղափարն է: Այդ գաղափարի լավագույն արտահայտման համար այստեղ արվեստի տարբեր միջոցներ են կիրառված: Ճարտարապետներից բացի «Կասկադ» համալիրում հեղինակել են նաև քանդակագործներ Ա. Հովսեփյանը, Ա. Շիրազը, նկարիչ Գ. Խանջյանը:

1966 թ. բլրի գագաթին կառուցված «Վերածնված Հայաստան» հուշակոթողը, որն ունի 50 մետր բարձրություն և պսակված է Էրեբունիի խորհրդանիշը համարվող ոճավորված ոսկե տերևով: Հուշակոթողի հիմքում քանդակված է Հավերժության նշանը:

2009 թ. «Կասկադ» համալիրում բացվեց «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը։

«Եվրոպական ժառանգության օրեր»

«Եվրոպական ժառանգության օրեր» համաեվրոպական ամենամյա ծրագիրն իրականացվում է Եվրոպական մշակութային կոնվենցիային /1954 թ./ միացած շուրջ 50 երկրներում: Ծրագրի մտահղացման համար հիմք է հանդիսացել Ֆրանսիայում անցկացված «Պատմական հուշարձանների բաց դռների օր» միջոցառումը /1984 թ./: Եվրոպայի խորհրդի կողմից ծրագիրը պաշտոնապես հաստատվել է 1991 թ.: 1999 թ. ծրագրին միացել է նաև Եվրամիությունը, որից հետո այն իրականացվում է «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո:

Հայաստանի Հանրապետությունը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին միացել է 2000 թվականին։ Այդ օրերն մշակութային կենտրոններն իրենց դռներն են բացում այցելուների առջև։

———–

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս: «Ռոստելեկոմ»-ի ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմ»-ի ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ, ինչպես նաև  վաճառակետեր:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+”:

06/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.31
-0.28
Եվրո (EUR)
436.81
-1.5
Ռուբլի (RUR)
4.7767
-0.0401
Լարի (GEL)
138.21
+0.15
61916
-586
Արծաթ
1021.6
-32