Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Հոկտեմբերի 7-12-ը տիրելու է ֆրանկոֆոն մթնոլորտ՝ տնտեսական ֆորումով
02/10/2018 11:44
Կիսվել

Հոկտեմբերի 7-12-ը տիրելու է ֆրանկոֆոն մթնոլորտ՝ տնտեսական ֆորումով

Հայաստանում հոկտեմբերի 7-12-ը տիրելու է ֆրանկոֆոն մթնոլորտ, անցկացվելու է ֆրանկոֆոնիային առնչվող միջոցառումների շարք: ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար, ՖՄԿ գագաթաժողովի անցկացման Արտգործնախարարության աշխատանքային հանձնախմբի ղեկավար Վահագն Մելիքյանը նշեց, որ հոկտեմբերի 7-ին տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի 105-րդ նիստը: Սա կազմակերպության 3 ատյաններից մեկն է՝ կազմված կազմակերպություններում անդամ պետությունների ղեկավարների մշտական ներկայացուցիչներից: Հոկտեմբերի 8-9-ին տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի նախարարական 35-րդ նիստը, որը անդամ երկրների ԱԳ նախարարներից բաղկացած ատյան է:

Հոկտեմբերի 9-ին ժամը 17:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի ավանի բացման արարողությունը, կմասնակցեն ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը:

«Նույն օրը նշվելու Երիտասարդության օրը: Ասեմ, որ Ֆրանկոֆոնիայի հիմնական ուղղություններից մեկը լինելու են երիտասարդության հետ կապված հարցերը, հետևաբար տարբեր միջոցառումներ նվիրված են լինելու երիտասարդությանը: Ֆրանկոֆոնիայի ավանում կլինեն ավելի 40 տաղավարներ, գործելու է բեմահարթակ: Ավանը բաց է լինելու հասարակության համար, այն աշխատելու է ամենօրյա ռեժիմով, լինելու են համերգներ, երաժշտություն, ցուցահանդես»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վահագն Մելիքյանը:

Հոկտեմբերի 10-ին Թումոյում կանցկացվի Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Հոկտեմբերի 11-ին կմեկնարկի բուն գագաթաժողովը, կմասնակցեն 83 անդամ ասոցացված և դիտորդ երկրների կառավարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկեր կառույցների պատվիրակություններ:

Հոկտեմբերի 11-ին երեկոյան ժամը 19.30 Հանրապետության Հրապարակում տեղի կունենա Ֆրանկոֆոն գալա համերգը համաշխարհային ճանաչում ունեցող երգիչների մասնակցությամբ: Ավարտին ֆրանսիացի հայտնի դիջեյի մատուցմամբ  կկազմակերպվի դիսկոտեկ:

Հոկտեմբերի 12-ին կավարտվեն գագաթնաժողովի աշխատանքները: Ընդհանուր միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու ավելի քան 3500 ներկայացուցիչ, այդ թվում, պաշտոնական պատվիրակություններ, գործարարներ արվեստագետներ, լրագրողներ: Վահագն Մելիքյանն ընդգծեց, որ այդ օրերին Ֆրանկոֆոնիան Երևանում ներկայացված է լինելու իր ամբողջ բազմազանությամբ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2