Ֆինանսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Գալիք տարվա պետբյուջեի եկամուտները նախատեսվում է հասցնել 1 տրիլիոն 399 միլիարդ դրամի
04/10/2018 13:59
Կիսվել

Գալիք տարվա պետբյուջեի եկամուտները նախատեսվում է հասցնել 1 տրիլիոն 399 միլիարդ դրամի

ՀՀ կառավարությունը 2019 թվականին իրականացնելու է արտաքին պարտքը կայունացնելուն միտված քաղաքականություն: Այդ մասին հրավիրված ասուլիսում նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Գալիք տարվա բյուջեում մենք հարկաբյուջետային քաղաքականություն ենք իրականացնելու, որը պետք է պարտքը կայունացնի: Ոչ թե պարտք ենք վերցնում, որ մեր ընթացիկ կարիքները հոգանք կամ հասարակության մի մասի բարեհաճությունը շահենք, այլ՝ որպեսզի ստեղծենք նոր արդյունք, որն ի վիճակի կլինի գեներացնել նոր հնարավորություններ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2019 թ. բյուջեի նախագիծը:

Գալիք տարվա պետական բյուջեի եկամուտները նախատեսվում է, որ կլինեն 1 տրիլիոն 399 միլիարդ դրամի չափ, ինչը, ըստ նախարարի, հնարավորություն է տալու իրականացնել 1 տրիլիոն 642 միլիարդ դրամի ծախսեր։

Նախարարը ձեռնպահ մնաց ծախսերը ներկայացնելուց՝ հավելելով, որ ծախսերի կառուցվածքում շատ բան չի փոխվել, մեծ տեսակարար կշիռ ունեն սոցիալական ծախսերը։ «Բնականաբար, ծանրակշիռ տեղ ունեն նաև պաշպանական բնագավառի ծախսերը։ Ավելացել է նաև կապիտալ ծախսերի կշիռը: Ակնկալվում է, որ կապիտալ ներդրումներով ստեղծվելու են նոր եկամուտներ գեներացնող ակտիվներ», – ասաց Ատոմ Ջանջուղազյանը։

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93