ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 4-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Պետերբուրգյան միջազգային 13-րդ տնտեսական ֆորումի աշխատանքներին: Սանկտ Պետերբուրգում նախատեսվում է նաեւ Հայւաստանի եւ Ադրբեջանի Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Ֆորումի շրջանակում Նախագահ Սարգսյանը երկկողմ հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության իր գործընկերոջ` Դմիտրի Մեդվեդեւի հետ: