Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Համաշխարհային ներդրումային համաժողովում Հայաստանը կներկայանա սեփական տաղավարով
15/10/2018 11:01
Կիսվել

Համաշխարհային ներդրումային համաժողովում Հայաստանը կներկայանա սեփական տաղավարով

Հոկտեմբերի 22-ից 26-ը Ժնևում տեղի կունենա ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD) երկամյա պարբերականությամբ կազմակերպվող վեցերորդ «Համաշխարհային ներդրումային համաժողովը» (World Investment Forum 2018): Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ Հայաստանը Համաժողովի «Ներդրումային ավանում» ներկայանալու է սեփականան տաղավարով: Հովհաննիսյանը Հայաստանի ներդրումային գրավչությունը ներկայացնելու է նաև Արևելյան Եվրոպային և Կենտրոնական Ասիային նվիրված հատուկ սեսիայում:

Համաշխարհային ներդրումային համաժողովը ներդրումների և կայուն զարգացման ոլորտին նվիրված աշխարհի կարևորագույն և ամենաբազմամարդ համաժողովն է, բարձր մակարդակի հարթակ, որտեղ քննարկում են այս ոլորտի հիմնախնդիրները, որոնում հնարավորություններ ու գործընկերներ: Նախորդ տարիներին այս Համաժողովը հավաքել է մինչև 160 պետությունների չորս հազարից ավելի ներկայացուցիչներ, այդ թվում տասնյակ նախագահներ, վարչապետեր, նախարարներ. այս տարվա մասնակիցների ներկապնակն էլ ոչ պակաս տպավորիչ է:

Հայկ Հովհաննիսյանն նշել է «Առավել կարևոր է, որ մասնակիցների թվում են բազմաթիվ անդրազգային կորպորացիաների, սուվերեն և այլ ներդրումային ֆոնդերի, խոշոր ընկերությունների ղեկավարներ, ինչը հնարավորություն կտա չսահմանափակվել միջազգային տնտեսական քաղաքականության ու ներդրումների վերաբերյալ տեսական քննարկումներով, այլ փնտրել ռեալ գործընկերներ, խոսել բիզնեսի ներկայացուցիչների հետ, Հայաստանը ներկայացնել գործնական գետնի վրա: Այս համաժողովի ուղենիշերից է նաև ՄԱԿ-ի` «Կայուն զարգացման թիրախներ 2030» ծրագիրը, որի իրականացումը ենթադրում է գալիք 12 տարվա ընթացքում 2.5 տրիլիոն դոլարի ներդրում զարգացող երկրներում: Դրանով է պայմանավորված այդ երկրների ձգտումը ամենաբարձր մակարդակով և ակտիվորեն ներկայացված լինել հենց այս Համաժողովին: Ի դեպ, Համաժողովի շրջանակներում կայանալիք  «Գլոբալ լիդերների վեհաժողովին» UNCTAD-ի կողմից հրավիրված է նաև ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը:

Արևելյան Եվրոպային և Կետրոնական Ասիային նվիրված սեսիայի օրը` հոկտեմբերի 23-ին, ՄԱԿ-ում Բելառուսի մշտական ներկայացուցչության հետ նախաձեռնել ենք նաև Հայաստան-Բելառուս-Շվեյցարիա եռակողմ գործարար երեկո: Հայաստանը և Բելառուսը, երկուսն էլ հանդիսանալով ԵԱՏՄ անդամ երկրներ, այս նոր ձևաչափով առավել մեծ ուշադրություն կգրավեն,կներկայացնեն մեր միասնական շուկայի գրավչությունը, միմյանց հետ բիզնես սիներգիա ստեղծելու ներուժը: Գործարար տեսանկյունից, Ֆրանկ Մյուլլեր ընկերությունն, իր բեղմնավոր գործունեությամբ, յուրահատուկ կապող օղակ է այս երեք երկրների միջև, ուստի միջոցառումը կազմակերպում ենք նրա հարկի տակ` վեհաշուք Շատո դյու Գրան Մալանի դղյակի տարածքում:

Ի դեպ, այնպես ենք արել, որ թե տաղավարի, թե մնացած միջոցառումների վրա պետական բյուջեից ծախսվի զրո դրամ: Ներկայումս, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և Համաշխարհային առևտրի կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչի հետ համատեղ լծված ենք վերոհիշյալ միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին, իսկ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Բիզնես Արմենիայի հետ համագործակցում ենք ներկայացվելիք նյութերի ու ծրագրերի շուրջ»:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98