Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
2018 թ․ առաջին կիսամյակում ՀՀ և ՌԴ առևտրաշրջանառության ծավալը մոտ 26%-ով ավելին է նախորդ տարվանից
15/10/2018 17:15
Կիսվել

2018 թ․ առաջին կիսամյակում ՀՀ և ՌԴ առևտրաշրջանառության ծավալը մոտ 26%-ով ավելին է նախորդ տարվանից

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանի ու Ռուսաստանի առևտրաշրջանառության ծավալը մոտ 26 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:

«Հայաստանի տնտեսությունում Ռուսաստանը մեծ դեր է խաղում, ընկերությունները  շատ են: Հայաստանում բոլոր ուղղակի արտասահմանյան ներդրումների մոտ 37 տոկոսը ռուսական է: 2018 թվականի առաջին կիսամյակի տվյալները տեսնելով՝ կարող ենք ասել, 2018-ի ավարտին նույնպես լավ ցուցանիշներ կունենանք»,- ասաց  Անդրեյ Բաբկոն:

Նա հավելեց, որ Ռուսաստանը փորձում է խթանել ոչ միայն արտահանումը դեպի Հայաստան, այլև՝ հակառակ ուղղությունը: Ռուսական կողմը փորձում է աջակցել հայկական ընկերություններին՝ ռուսական շուկայում իրենց տեղը գտնելու համար:

«Ինչպես գիտեք՝ ավանդաբար Ռուսաստան գյուղատնտեսական մթերք է ներկրվում, ինչպես նաև կոնյակ, գինի, դրանից բացի, բավական ակտիվացել է Հայաստանից  Ռուսաստան տեքստիլի, կոշկեղենի ներկրումը: Հայկական ապրանքները պահանջված են Ռուսաստանում, առանձնանում են որակով», – ընդգծեց Անդրեյ Բաբկոն:

Լրատվամիջոցները Անդրեյ Բաբկոյից հետաքրքրվեցին, թե արդյոք Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները ազդել են Հայաստան-Ռուսաստան առևտրի, ներդրումների ծավալների վրա:

«Պետք է նշեմ, որ քաղաքական այդ իրադարձություններից առաջ մեր համագործակցությունն արդեն կայացել էր: Քաղաքական իրադարձությունները չեն ազդել այն առումով, որ ամեն ինչ արդեն հստակ ճանապարհով էր գնում: Մենք տեսնում ենք, որ քաղաքական մակարդակով Հայաստանն ու Ռուսաստանը պահպանում են ու իրականացնում նախորդ տարիների պայմանավորվածությունները: Մենք տեսնում ենք կոնտակտների ակտիվացում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև: Այլ հարց է, որ չի կարելի քաղաքական բարեփոխումներով զբաղվելիս մոռանալ, որ պետք է շարունակել աջակցել ու նպաստել ներդրումների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը»,- նկատեց Անդրեյ Բաբկոն

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52