Բիզնես

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Ու՞ր են գնում տեխնոլոգիաները. Beeline-ի աջակցությամբ տեղի ունեցավ Starthub Offline հերթական քննարկումը
17/10/2018 15:16
Կիսվել

Ու՞ր են գնում տեխնոլոգիաները. Beeline-ի աջակցությամբ տեղի ունեցավ Starthub Offline հերթական քննարկումը

Հոկտեմբերի 17-ին Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի համատեղ StartHub Armenia նախագծի շրջանակներում տեղի ունեցավ Starthub Offline հերթական հանդիպում-քննարկումը։

StartHub Offline-ը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները հանդիպում և քննարկումներ են անցկացնում ՏՏ ոլորտի առաջատարների հետ։

Հանդիպման խորագիրն էր՝ «Ու՞ր են գնում տեխնոլոգիաները»։

Քննարկման խոսնակներն էին՝

Անդրեյ Պյատախինը՝ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն, Արեգ Գևորգյանը՝ Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն (ISTC), Դավիթ Բաղդասարյանը՝ 2Hz, Գեորգի Ավանեսովը՝ ՏՏ փորձագետ:

Հանդիպման ընթացքում խոսնակները հյուրերի հետ կիսվել են իրենց կարծիքներով տեխնոլոգիաների ոլորտում սպասվող նորամուծությունների, անվտանգության նոր մարտահրավերների, տեխնոլոգիական նորարարությունների հարցում հայկական ներուժի, տեխնոլոգիական աշխարհում արագ կողմնորոշվելու ու անընդմեջ կրթվելու կարևորության մասին։

«Ցանկացած բիզնեսի հաջողության համար հարկավոր են մրցակցային առավելություններ։ Ստարտափների դեպքում դրանք հիմնականում տեխնոլոգիական նորարարություններն են։ Այս առումով չափազանց կարևոր է, որ հայկական ստարտափները կարողանան ընկալել տեխնոլոգիական աշխարհի զարգացման միտումները և փորձեն լուծումներ առաջարկել նոր զարգացող ուղղություններում։ Հանդիպման ընթացքում խոսեցինք նաև ապագայի տեխնոլոգիաներում հմտացած մասնագետներ ունենալու կարևորության մասին՝ կարևորելով դինամիկ և արդյունավետ կրթական գործընթացների կազմակերպումը», – նշեց Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամի Խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը։

«Ապագայի տեխնոլոգիաների մասին այսօր մտածելն արդեն անհրաժեշտություն է, դա ժամանակին համընթաց քայլելու միակ տարբերակն է։ Վստահ եմ, այս և նմանատիպ հանդիպումները մեզ բոլորիս թույլ կտան վերանայել մեր պատկերացումներն ու նախագծերն ավելի ակտիվ զարգանալու համար։ Նաև հույս ունեմ, որ Հայաստանի ստարտափները հաշվի կառնեն ոլորտի մասնագետների կարծիքները իրենց նախագծերն ավելի գրավիչ և հասարակության համար օգտակար դարձնելու համար», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

StartHub Armenia ծրագրի ընթացքին հետևելու և առաջիկա հանդիպում-քննարկումների մասին տեղյակ լինելու համար կարող եք այցելել www.starthub.am կայք կամ StartHub Armenia ֆեյսբուքյան էջ։

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34