Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Ներդրվում է ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգ. բալերը սպառած վարորդը որոշակի ժամկետով կզրկվի վարելու իրավունքից
18/10/2018 18:28
Կիսվել

Ներդրվում է ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգ. բալերը սպառած վարորդը որոշակի ժամկետով կզրկվի վարելու իրավունքից

Հայաստանում ներդրվում է ճանապարհային երթևեկության կանոնակարգման նոր համակարգ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ոստիկանության կայքում հրապարակվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարորդների համար կիրառել տուգանային միավորների համակարգ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագծերի փաթեթով նախատեսվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրել 9 միավոր: Խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները:

Վարչական իրավախախտումների համար որպես վարչական պատասխանատվության միջոց կիրառվում է 1, 2, 3 կամ 4 տուգանային միավոր: Տուգանային միավորի չափը սահմանվում է ելնելով վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից:

Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու դեպքում գործող 100,000 դրամ տուգանքը կնվազեցվի և կսահմանվի 25,000 դրամ, սակայն միևնույն ժամանակ վարորդի միավորներից կհանվի 4 միավոր  Երկուսից ավել անգամ ոչ սթափ վարելու պարագայում վարորդը կկորցնի իրեն տրված 9 միավորն ամբողջությամբ և որոշակի ժամկետով կզրկվի վարորդական իրավունքից: Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցումը կարող է նշանակվել 1 ամսից մինչև 6 ամիս ժամկետով։ Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում չի կարող նշանակվել այն անձի նկատմամբ, ով տրանսպորտային միջոցից օգտվում է հաշմանդամության վիճակից ելնելով, բացառությամբ ոչ սթափ վիճակում կատարված վարչական իրավախախտման:

Տրանսպորտային միջոցի վրա առանց թույլտվության կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշանային սարքավորում տեղադրելու դեպքում վարորդը գործող 100 հազար դրամ տուգանքի փոխարեն 1 տարով կզրկվի վարորդական իրավունքից:

Պետհամարանիշերի 1 կամ ավելի նիշերը փակելու դեպքում վարորդը կտուգանվի 20,000 դրամի չափով և կզրկվի 1 միավորից: Առանց պետհամարանիշի, փոխարինված կամ կեղծ համարանիշով մեքենա վարելու դեպքում վարորդը 1 տարի ժամկետով կզրկվի վարորդական

իրավունքից: Իսկ եթե վարորդն իր մեքենայի պետհամարանիշը տրամադրի այլ վարորդի, ապա կտուգանվի գործող 100,000 դրամի փոխարեն 20,000 դրամով ու կկորցնի 3 միավոր:

Վարորդը խաչմերուկի կանոնները խախտելու դեպքում կկորցնի 2 միավոր, հետիոտնային անցման կանոնը խախտելու դեպքում՝  1 միավոր, վազանցի կանոնները խախտելու դեպքում՝ 1 միավոր, երթևեկությունը սկսելու, մանևր կատարելու կամ հետընթացի վարման կանոնները խախտելու դեպքում՝ 2 միավոր, տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկության գոտում հանդիպակաց վարելու դեպքում՝ 2 միավոր, հոծ գիծը տրորելով շրջադարձ կամ հետադարձ կատարելու դեպքում՝ 2 միավոր, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու դեպքում՝ 2 միավոր, մեքենան հետիոտնային անցման վրա կայանելու դեպքում՝  1 միավոր, մեքենան ՃՈ տեսուչի պահանջով չկանգնեցնելու դեպքում վարորդը կզրկվի վարորդական իրավունքից 6 ամսից 1 տարի ժամկետով:

Կարմիր լույսի պահանջին չենթարկվելու կամ ՃՈ տեսուչի «կանգնել» հրահանգը չկատարելու դեպքում վարորդը 20 հազար դրամ տուգանքի փոխարեն կտուգանվի 25 հազար դրամի չափով և կկորցնի 2 միավոր, ավտոմեքենայի արագությունը 11-ից 30-ով գերազանցելու դեպքում վարորդը կզրկվի 2 միավորից, արագությունը 31-ից 50-ով գերազանցելու դեպքում կկորցնի 3 միավոր, 51-ից 80-ով գերազանցելու դեպքում՝ 4 միավոր, 81 և ավելի արագությամբ ընթանալու դեպքում 6 ամսով կզրկվի վարորդական իրավունքի վկայականից:

Եթե վարորդի 1 լիտր արյան մեջ ալկոհոլի չափաբաժինը գերազանցի 1 գրամը կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ գերազանցի 0.5 միլիգրամը, վարորդը կզրկվի մեքենա վարելու իրավունքից 1 տարի ժամկետով:

Եթե վարորդը թմրանյութի ազդեցության տակ մեքենա վարի, ապա կզրկվի վարորդական իրավունքից 2 տարի ժամկետով: Եթե վարորդները խուսափեն ոչ սթափ վիճակի զննության պահանջից, ապա վարորդական իրավունքից կզրկվեն 2 տարի ժամկետով:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88