Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Beeline-ի BeeMoney էլեկտրոնային դրամապանակով կարելի է վճարել նույնիսկ առավոտյան սուրճի համար
19/10/2018 14:18
Կիսվել

Beeline-ի BeeMoney էլեկտրոնային դրամապանակով կարելի է վճարել նույնիսկ առավոտյան սուրճի համար

Beeline-ը հայտարարում է BeeMoney էլեկտրոնային դրամապանակի գործարկման մասին։ Բջջային հավելվածը թույլ է տալիս վճարել կոմունալ և կապի ծառայությունների դիմաց, խանութներում և դեղատներում գնումների, կայանատեղիների համար, վճարել հարկերն ու տուրքերը, տուգանքները, ինչպես նաև սրճարանների և ռեստորանների հաշիվները։

Հավելվածը հնարավոր է ներբեռնել App Store և Google Play համակարգերից։ Գրանցումից հետո հարկավոր է հավելվածին կցել բանկային քարտ, և բջջային դրամապանակի բոլոր հնարավորությունները հասանելի կդառնան օգտվելու համար։ Այն կարելի է անմիջապես լիցքավորել բանկային քարտից։

BeeMoney դրամապանակն օգտատերի համար մեծ հնարավորություններ է ստեղծում սոցիալական ցանցերի և ինտերնետ ծառայությունների դիմաց վճարելու համար, հնարավոր է նաև գումար փոխանցել այլ էլեկտրոնային դրամապանակների հաշիվներին՝ Yandex.Money, Webmoney, QiWi, ինչպես նաև վճարել առցանց խաղերի համար և այլն։ BeeMoney օգտատերերը կարող են նաև գումար փոխանցել իրենց վիրտուալ հաշվեհամարից բոլոր հայկական բանկերի քարտերին։

«Դեռ չի եկել այն օրը, երբ բջջային հեռախոսն լիարժեք կփոխարինի դրամապանակը, սակայն մենք Beeline-ում ձգտել ենք այնպես անել, որ մեր պրոդուկտը մաքսիմալ մեզ մոտեցնի դրան։ Այսօր մենք խոսում ենք ոչ միայն պարզապես կոմունալ ծառայությունների վճարման, այլև հեռախոսի լիարժեք և հարմարավետ օգտագործման մասին՝ դրամական փոխանցումների, գնումների և նույնիսկ սրճարաններում ու խանութներում գնումների վճարման համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«BeeMoney դրամապանակի շնորհիվ, որը ստեղծված է EasyWallet-ի հիման վրա, մենք ցանկանում ենք ընդլայնել էլեկտրոնային դրամապանակների օգտագործողների թիվը և գործընկերների ցանցը, ինչպես նաև Beeline-ի հետ միասին մշտապես զարգացնել մեր ծառայությունների որակն ու հասանելիությունը», – նշեց EasyPay ընկերության տնօրեն Մհեր Առաքելյանը։

Նախագծի տեխնոլոգիական գործընկերն է EasyPay ընկերությունը։

Մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել   www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին: Նաև լրացուցիչ տեղեկատվություն կարելի է գտնել www.easypay.am կայքին և 011 261 261 հեռախոսահամարով։

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11