Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Տիգրան Սարգսյան․ Եգիպտոսի հարյուր միլիոնանոց շուկան կարևոր է ԵԱՏՄ-ի համար
23/10/2018 13:39
Կիսվել

Տիգրան Սարգսյան․ Եգիպտոսի հարյուր միլիոնանոց շուկան կարևոր է ԵԱՏՄ-ի համար

ԵԱՏՄ-ն և Եգիպտոսը  քննարկումներ են անցկացնում համագործակցության շրջանակներն ընդլայնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Եվրասիական շաբաթ» համաժողովին այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն` ընդգծելով, որ Եգիպտոսի հարյուր միլիոնանոց շուկան կարևոր շուկա է ԵԱՏՄ-ի համար:

«Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում ԵԱՏՄ երկրների գործարարներին մասնակցել Եգիպտոսում իրականացվող ծրագրին: Անցյալ շաբաթ ես հանդիպել եմ Եգիպտոսի նախագահի հետ: Նա նույնպես  հանդես եկավ նախաձեռնությամբ և մեր բանակցային գործընթացի շրջանակներում առաջարկեց, որ մենք բիզնես ֆորում կազմակերպենք այս տարվա դեկտեմբերին, որովհետև այն կարող է օգնել մեզ ավելի մեծ չափով կյանքի կոչել մեր շահերը բանակցային գործընթացում, նաև առաջ մղել մեր բիզնեսների շահերն»,-ասաց նա:

Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանի համար սկզբունքորեն կարևոր  նշանակություն ունի այն պայմանագիրը, որ ստորագրվել է Իրանի հետ: Միգուցե դա կարող է շատ մեծ խթան հանդիսանալ, որպեսզի Հայաստանը մասշտաբային դարձնի իր ծրագրերը նաև ԵԱՏՄ շրջանակներում:

«Մենք բոլոր երկրներին ուղարկել ենք տեղեկատվություն այն նախաձեռնությունների և ծրագրերի մասին, որոնք իրականացվում են Ռուսաստանի Դաշնությունում, այդ թվում՝ ներկրումների փոխարինման ծրագրի շրջանակներում` հրավիրելով բոլոր երկրներին գտնել իրենց համար հետաքրքիր նախագծեր համագործակցության առումով: Ես խնդրում եմ, որ մեր երկրները ակտիվորեն ներգրավված լինեն այս գործընթացում, որովհետև կարծում եմ, որ բիզնեսի համար շատ հետաքրքիր համագործակցության շղթաներ կան»,-հավելեց նա:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2