Վահրամ Բաղդասարյան. ՀՀԿ-ն չի խախտելու պայմանավորվածությունն ու Նիկոլ Փաշինյանին չի ընտրելու վարչապետ
ՀՀԿ խմբակցությունը չի խախտելու պայմանավորվածությունն ու Նիկոլ Փաշինյանին չի ընտրելու վարչապետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մենք պայմանավորվածություն չենք խախտում, պայմանավորվել էինք, որ անակնկալներ չեն լինի», – ասաց Բաղդասարյանը:
ՀՀ վարչապետի ընտրության հարցը քննարկվում է հոկտեմբերի 24-ի ԱԺ հերթական նիստում: Միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:
Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել հոկտեմբերի 16-ին: Հրաժարականի նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելն էր: Եթե վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը վարչապետ չի ընտրում, Ազգային ժողովն արձակվում է և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: