Պաշտոնական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում
24/10/2018 18:17
Կիսվել

Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրինագծերը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Նշվել է, որ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի  համաձայն՝ պատգամավորը  կարող է մեկ շաբաթվա ընթացքում գրավոր դիմումով ետ վերցնել հրաժարականը:   Խորհրդարանի նախագահն այդ դեպքում  հանդես է գալիս հայտարարությամբ, իսկ եթե պատգամավորը դիմումը ետ  չի վերցնում, ապա կազմվում է արձանագրություն հրաժարականի մասին, եւ դադարում  են  պատգամավորի լիազորությունները: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված, որն  ստորագրում է ՀՀ ԱԺ նախագահը:

Այնուհետեւ խորհրդարանը ձեռնամուխ է եղել ՀՀ վարչապետի ընտրության  հարցի քննարկմանը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը  տեղեկացրել է, որ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝  լրացել է ՀՀ վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը:

Խորհրդարանի նախագահը նշել է, որ  Սահմանադրության 149-րդ հոդվածի երկրորդ մասով եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի  առաջին եւ երկրորդ մասերով սահմանված կարգով  ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցությունը վարչապետի թեկնածու է  առաջադրել  Նիկոլ Փաշինյանին:

Այլ թեկնածություններ չեն առաջադրվել:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, ներկայացնելով թեկնածուին, պարզաբանել է, որ Նիկոլ Փաշինյանի առաջադրումը կրում է ձեւական բնույթ, եւ բոլորովին  նպատակ չկա  նրան ընտրելու:  Առաջադրումը կատարվել է՝ ապահովելու համար ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի լիարժեք կիրառումը՝ հետագայում   իրավական սահմանումների հետ կապված տարընթերցումներից եւ բանավեճերից  խուսափելու համար:

Ելույթ է ունեցել ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Ելույթն ամբողջությամբ՝  այստեղ:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:  Ի թիվս այլ հարցերի՝ պատգամավորները հետաքրքրվել են  ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ  թեկնածուի դիրքորոշմամբ: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ  Հայաստանում չի կարող լինել որեւէ իշխանություն, որը կարող է հարցը լուծել՝ առանց հաշվի առնելու Արցախի ժողովրդի կարծիքը:

Հաջորդիվ հնչած հարցերը վերաբերել են տնտեսության զարգացման հիմքերը հանրության համար տեսանելի դարձնելուն, կառավարության կողմից վարվող հարկային քաղաքականությանը, մենաշնորհի վերացմանն ուղղված քայլերին, գազի եւ էլեկտրաէներգիայի գների իջեցման հնարավորությանը, արտաքին քաղաքականության օրակարգին, շահումով խաղերի բնագավառի վերանայմանը, հիփոթեքային վարկերի տոկոսների իջեցմանը, տնտեսական աճի տեմպերին, արտաքին ներդրումների ավելացմանը, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման միջոցառումների ծրագրի? ճանապարհային քարտեզի կազմման գործընթացին, դատական համակարգի անկախությունն ապահովելու համար ձեռնարկվելիք քայլերին:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում պետք է խրախուսվի աշխատանքը եւ տնտեսության զարգացման ամենակարեւոր գործոնը պետք է լինի անհատական ջանքն ու բոլորի համար հավասար հնարավորությունների ստեղծումը:

Կառավարությունը ցանկանում է վարել բարձր աշխատավարձ խրախուսող քաղաքականություն, նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հարկային քաղաքականությունը պետք է շահագրգռի գործատուին՝ նշանակելու բարձր աշխատավարձ:

Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ եւ՛ հայ-ռուսական եւ՛ եվրոպական գործընկերների հետ հարաբերություններում երբեք փոխվստահության այսպիսի բարձր մակարդակ չի ունեցել Հայաստանը, քան այսօր է:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման միջոցառումների ծրագրի՝ ճանապարհային քարտեզի կազմման գործընթացին, վարչապետի թեկնածուն նշել է, որ արդեն ձեւավորվել է աշխատանքային խումբ եւ Կառավարությունը փորձում է ընդլայնել համագործակցության շրջանակը՝ մի շարք ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումներին ԵՄ-ից ավելի մեծ աջակցություն ստանալու համար:

Ելույթ են ունեցել պատգամավորները

Տիգրան Ուրիխանյանը գովելի է համարել, որ Նիկոլ Փաշինյանը տիրապետում է անգամ հասարակության նեղ հատվածին հուզող խնդիրներին: Խոսելով կադրային քաղաքականության մասին` պատգամավորը ցանկություն է հայտնել, որ հանրային գիտակցության մեջ կառավարության պատկերը դրսեւորվի ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ ողջ այդ ինստիտուտի նկատմամբ վստահությամբ: Զեկուցողը կարեւոր է համարել, որ խորհրդարանի արտահերթ ընտրություններից հետո մեր երկիրը ներդրումների միջոցով թեւակոխի զարգացման նոր փուլ:

Գեւորգ Պետրոսյանը երկրի զարգացման համար անհրաժեշտ է համարել ունենալ ազատականացված տնտեսություն: Պատգամավորն ազգային անվտանգության սպառնալիք է համարել նոյեմբերի 15-18-ը Երեւանում համասեռամոլության սիրահարների եւ նրանց ջատագովների համաժողովի անցկացումը, որին հաջորդելու է նաեւ քայլարշավ: Նա հորդորել է համատեղել ուժերը եւ քայլեր իրականացնել ազգակործան ու պետականակործան գործընթացից ապահովագրելու ուղղությամբ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը երկու քաղաքական դիտարկում է ներկայացրել՝ ընդգծելով ընտրությունների անցկացումը բարեփոխված Ընտրական օրենսգրքով: ԱԺ փոխխոսնակի գնահատմամբ՝ նոր ԸՕ-ը միայն ընտրություն անցկացնելու խաղի կանոն չէ, այն նոր որակի իշխանություն ձեւավորելու հնարավորություն է: Նա կարեւորել է քաղաքական մոդելի ձեւավորման ազդեցությունը տնտեսական ու սոցիալական համակարգի վրա, խոսել տնտեսական հարաբերությունների ազատականացման մասին: Միքայել Մելքումյանի խոսքով՝ քաղաքական կամք է անհրաժեշտ խնդիրների լուծման համար:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակի հանգուցալուծումը կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որից հետո կմեկնարկի տնտեսական նոր օրակարգ ձեւավորելու փուլը: Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ Նաիրա Զոհրաբյանը փաստել է, որ անհրաժեշտ են առավել հավասարակշռված ընտրական խաղի կանոններ սահմանող գործիքներ:

Սերգեյ Բագրատյանն անդրադարձել է տարածաշրջանային ու միջազգային տնտեսական զարգացումներին՝ արժեւորելով տնտեսական ֆորումների կազմակերպումը՝ անվանի տնտեսագետների ու ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Պատգամավորը կարեւորել է կոռուպցիայի բացառումը եւ առաջանցիկ տեմպերով բարեփոխումները դատական համակարգում, ինչը տնտեսության զարգացման կարեւորագույն բաղադրիչն է:

Խոսրով Հարությունյանի գնահատմամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն ունեն պատմական՝ իշխանափոխությունից հետո քաղաքացիական նախաձեռնությունները քաղաքական կապիտալի վերածելու առաքելություն: Պատգամավորի խոսքով՝ առաջիկա ընտրությունները պետք է լինեն մրցակցային ու քաղաքական, ինչն իր հերթին երաշխիք կդառնա որակյալ իշխանություն ձեւավորելու համար: Նա խոսել է նաեւ տնտեսական քաղաքականության, ներդրումների ներգրավման մասին:

Վահե Էնֆիաջյանն անդրադարձել է վարչապետի թեկնածուի ելույթի հիմնական շեշտադրումներին, մասնավորապես  դատական համակարգի բարեփոխումների, արտաքին քաղաքական ուղղվածության, կադրային ներուժի, տնտեսական քաղաքականության իրականացման մասով:

Արարատ Զուրաբյանը կարեւորել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր առաջ անցկացումը: Նրա խոսքով՝ Հայաստանը բոլոր ոլորտներում նոր օրակարգ պետք է սահմանի, անհրաժեշտ են ոչ հայտնի քայլեր, պետական համակարգի բեռնաթափում:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության տեսակետը հայտնել է խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ տեղեկացնելով, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հնչած ելույթներին ու տեսակետներին, պարզաբանումներ ներկայացրել՝ շնորհակալություն հայտնելով խորհրդարանականներին անկեղծ եւ բովանդակալից քննարկման համար:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը քվեարկությունից առաջ տեղեկացրել են, որ իրենց խմբակցությունները չեն մասնակցելու քվեարկությանը: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հաղորդմամբ՝ իրենք թեկնածությանը կքվեարկեն ձեռնպահ:

Քվեարկության արդյունքում 0 կողմ, 1 դեմ եւ 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29