Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ԵԱՏՄ երկրների գործարարները հետաքրքրված են իրենց արտադրանքը Հայաստան արտահանելու հարցում
24/10/2018 20:16
Կիսվել

ԵԱՏՄ երկրների գործարարները հետաքրքրված են իրենց արտադրանքը Հայաստան արտահանելու հարցում

Երևանում ընթացող «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովին, որն արդեն երրորդ անգամ է անցկացվում, մասնակցում է 100-ից ավելի ընկերություն՝ Ռուսաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Բելառուսից և Հայաստանից:

Ղազախստանի «Աստանա Յուտարիա» կարի արտադրության ընկերության ներկայացուցիչ Դինարան «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ամբողջ երկրով մատակարարում են իրենց արտադրանքը:

«Հիմնականում արտադրում ենք համազգեստներ, արդեն 3 տարի է, ինչ Ղազախստանի ամբողջ բանակն ապահովում ենք զինվորական համազգեստով: Մենք զարգացնում ենք նաև կանացի զգեստների բրենդային հատվածը: ԵԱՏՄ երկրներից՝ շատ ակտիվ արտահանում ենք Ռուսաստան և ծրագրեր ունենք նաև Հայաստան ու Բելառուս արտահանել: Բավականին մեծ շրջանառություն ունենք և կարող ենք մեզ թույլ տալ արտահանել տարբեր երկրներ»,- նշեց Դինարան:

«Sport motors racing» հետազոտական ընկերության տնօրեն Սարգիս Տեր-Գալստյանն ընդգծեց, որ իրենք մշակում են էկոլոգիապես մաքուր շփման նյութեր՝ հիմնականում մեքենաների արգելակման կոճղակների համար:

«Մենք մասնակցում ենք այս ցուցահանդեսին, քանի որ մտադրություն ունենք ներդրողներ գտնել, որպեսզի արգելակման կոճղակների համար Հայաստանում կարողանանք արտադրամաս բացել: Մենք լաբորատորիաներ ունենք, որտեղ մեր հետազոտություններն ենք իրականացնում, ինչպես նաև համագործակցում ենք Գիտությունների ազգային ակադեմիայի հետ: Ներդրողներ գտնելուց հետո գուցե սկսենք նաև արտահանել Ռուսաստան և Իրան»,- ասաց Սարգիս Տեր-Գալստյանը:

Բելառուսական «ДОР-МПЗ» ընկերության ներկայացուցիչ Վիլյուխա Պավելը նշեց, որ իրենք զբաղվում են երկաթուղային կայանքների դետալների արտադրությամբ:

«Դեռևս ԵԱՏՄ ոչ մի երկիր չենք արտահանում մեր արտադրանքը, հենց դրա համար էլ մասնակցում ենք այս ցուցահանդեսին: Արտահանելու համար մեզ համար Ռուսաստանը և Ղազախստանն են հետաքրքիր երկրներ: Հնարավոր է, որ համագործակցություն լինի նաև  «Հարավկովկասյան երկաթուղու» հետ»,- շեշտեց  Պավելը:

Բելառուսական «Բելկարդ» կազմակերպության մարքեթինգի բաժնի ղեկավար  Անդրեյ Ակուլևիչն ընդգծեց, որ իրենք ներկայացնում են գործարան, որտեղ արտադրվում են ավտոմասեր «ԿամԱԶ»-ի, «ԳԱԶ» ավտոգործարանների համար, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկա արտադրողների համար:

«Այսօր հիմնական շուկան մեզ համար Ռուսաստանի Դաշնությունն է, բայց արտահանում ենք նաև Ղազախստան և Հայաստան»,- նշեց Անդրեյ Ակուլևիչը:

«Bazikyan’s» ընկերությունը ներկայացնող Վիգեն Բազիկյանը պատմեց, որ Գավառ քաղաքում զբաղվում են  հայկական  արիշտայի արտադրությամբ, որը գյուղական մակարոն է: «Այն հայկական խոհանոցի հիմնական սննդատեսակներից է եղել, ավաղ, վերջին շրջանում արիշտան մի քիչ մոռացվել է: Փորձում ենք հիշեցնել դրա մասին»,- ասաց Բազիկյանը:

Նրա խոսքով` արտադրանքի հիմնական վաճառքն իրականացվում է Հայաստանում, բայց այն արտահանել են նաև Եվրոպա, ԱՄՆ: Ունեն գործընկերներ, որոնց հետ համագործակցության արդյունքում արիշտան արտահանում են նաև Ռուսաստան: «Այս ցուցադրության ընթացքում մեր արտադրանքի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է: Արդեն ձեռք ենք բերել որոշ պայմանավորվածություններ,մնում է իրագործել դրանք»,- շեշտեց Բազիկյանը:

«Modus Granum» ընկերության լոգիստիկ մենեջեր Հակոբ Փայտյանի խոսքով` իրենց ձեռնարկության մաս է կազմում հինգ գործարան, որոնք զբաղվում են ալյուրի, կենդանիների համար նախատեսված կերերի արտադրությամբ, պեռլիտի և բնական քարերի վերամշակմամբ:

Փայտյանը նշեց, որ հատուկ ԵԱՏՄ երկրներ արտահանելու նպատակով արտադրում են շան, այլ ընտանի կենդանիների կերեր:

«Արտահանում ենք ձկան կերեր, քանի որ մեր արտադրանքը ոչ մի բանով չի զիջում դրսինին և մատչելի է»,- ընդգծեց նա:

«Galanteya» բելառուսական ընկերությունը ներկայացնող Ալեքսեյ Պանտելեևն ասաց, որ իրենք զբաղվում են կաշվե իրերի արտադրությամբ: «Հիմնականում մասնագիտացված ցուցահանդեսների ենք մասնակցում: Առաջին անգամ ենք Հայաստանում, և պետք է խոստովանեմ, որ պոտենցիալ գնորդների քանակն այստեղ շատ քիչ է»,- շեշտեց Պանտելեևը:

«Urbenn» ընկերության  ներկայացուցիչ Յուլիան ասաց, որ «URBENN»-ը ԵԱՏՄ երկրների առևտրային հարթակ է: «Մենք միավորում ենք արտադրողներին, մատակարարներին, գնորդներին  մեկ ինտերնետ հարթակում, որն աշխատում է ԵԱՏՄ հինգ երկրների համար: Մեր նախագիծը  մեկնարկը կտրվի հաջորդ տարվա ապրիլին, այժմ ամեն բան դեռ մշակման փուլում է գտնվում, և սա առաջին ֆորումն է, որտեղ մենք ներկայացնում ենք մեր նախագիծը և հույս ունենք ստանալ աջակցություն»,- եզրափակեց  Յուլիան:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6